Արդեն երկու շաբաթից ավելի է, որ Հայաստանում է գտնվում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը՝ սահմանելով հայրենիքում մնալու յուրահատուկ ռեկորդ: Սակայն շուտով նրան սպասում է նոր ուղեւորություն: Օգոստոսի 30-ին Նյու Յորքում կկազմակերպվի աշխարհի խորհրդարանների նախագահների համաժողով, որին կմասնակցի նաեւ ՀՀ ԱԺ նախագահը:
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Թեեւ փաստաբան Տիգրան Ջանոյանը հայտնի է միանգամից մի քանի մարդկանց պաշտպանությունը ստանձնելու իր ունակությամբ, սակայն ստանձնելով Վազգեն Սարգսյանի հարազատների շահերի պաշտպանի դերը, նա, «Առավոտի» հարցին ի պատասխան, հայտնեց, որ մինչեւ այս գործի ավարտը ոչ մի այլ գործ չի ստանձնելու։ Բնականաբար, չմոռացավ նշել, որ իրեն բազմաթիվ դիմումներ են լինում։
Կարդացեք նաև
ՇԵՔՍՊԻՐԻՑ՝ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վերջերս «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանն արժանացել էր Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի բնակիչների սահմանած «Իմ բարեկամ» մրցանակին։ Եվ դա պատահական չէ. երեկ, Ռուզանի նախաձեռնությամբ, մեկուսարան ուղարկվեց 60 կտոր գիրք։ Ցանկը միայն դասականներից է՝ Բոկկաչո, Շեքսպիր, Մարկես, Ծաղիկ Ռուբո, Պարույր Հայրիկյան…
ՎԱՐԿԸ ԲԱՇԽՎԱԾ Է
2 միլիոն 800 հազար դոլար վարկ է տրամադրված խաղողի եւ բանջարեղենի մթերման համար։ Գումարն արդեն բաշխված է՝ վարկից չափաբաժին կստանան Վեդիի, Արտաշատի եւ Արմավիրի պահածոների գործարանները, «Գրեյթ Արարատը»։ 2 միլիոն 800 հազարից 1,5-ը խաղողի համար է հատկացված։