Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ԽՈՒՃՈՒՃՆԵՐԸ

Օգոստոս 18,2000 00:00
yntrutyun

Հոկտեմբերի 15-ին կայանալիք թափուր տեղի համար ընտրություններում 9-րդ ընտրատարածքում իր թեկնածությունն է դրել կայուն նախարար Էդվարդ Մադաթյանի եղբայրը։ Հաշվի առնելով պրն Մադաթյանի նախարար լինելու հանգամանքը եւ նրան գործուղած պատգամավորական խմբի իշխանամետ դիրքորոշումը, այդ թեկնածուն որեւէ խնդիր չի ունենա։

ՖՈՒՇԵԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ՝ ՀՍԿՈՒՄ ԵՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

toto

«Հայոց տուն» միությանը կից ստեղծված է «Հասարակական վերահսկողության հանձնաժողով, հոկտեմբերի 27» կազմակերպությունը, որի կազմում առայսօր ընդգրկված են «Օգոստոսի 23»-ի, «Մարդու իրավունքների հայկական կենտրոնի», ՍԻՄ-ի «Մարդու իրավունքների հանձնաժողովի» ներկայացուցիչները։ Կազմակերպությունն ընդլայնվելու պրոցեսում է։

Կարդացեք էջ 2։

ՎՌԱԶ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ

Ruben Sahakyan

Փաստաբան Ռուբիկ Սահակյանից «Առավոտը» փորձեց ճշտել, թե ինչո՞ւ այդպես էլ չստանձնեց Սամվել Բաբայանի պաշտպանությունը, չէ՞ որ փաստաբանը բարոյական իրավունք չունի մերժել դժվար կացության մեջ հայտնված մեկի պաշտպանությունը։ – Ես չեմ հրաժարվել, պարզապես շատ գործեր ունեի, չէի կարող ստանձնել։

ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ ՉՄՆԱՑ

syuniq

Սյունիքի մարզպետ է նշանակվել ՆԳՆ փոխնախարար Էդուարդ Բարսեղյանը։ Սյունիքի մարզը մեկումեջ զինվորական մարզպետներ է ունենում։ Հավանաբար, նշանակումը կատարողները հաշվի են առել մարզի ռազմավարական նշանակությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031