Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱԼԱՆ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ»

Օգոստոս 17,2000 00:00
Ruben Sahakyan

Երեկ, ուշ երեկոյան, խմբագրություն զանգահարեց փաստաբան Ռուբեն Սահակյանը եւ հայտնեց հետեւյալը. «Այսօր դիմել եմ ՆԳՆ գլխավոր քննչական վարչության 3-րդ քննչական վարչության պետին՝ խնդրանքով, թույլատրել ծանոթանալ Գագիկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանը մերժելու մասին որոշմանը եւ ծանոթանալ նյութերին, վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու համար։ Վարչության պետ Ավետիսյանը հայտնեց, որ նյութերը դեռեւս չեն ստացվել հանրապետության դատախազությունից։ Ես ասացի, որ ճիշտ չեն ասում, որովհետեւ անձամբ օգոստոսի 15-ին եմ տեսել, թե ինչպես քննիչը դատախազությունից ստացավ հիշյալ նյութերը։

Մի խոսքով, ես համոզվեցի, որ չեն ցանկանում նյութերը տրամադրել եւ փորձում են ժամանակ շահել։ Խոսքը վերաբերում է 19-րդ դարի եկեղեցական գորգ-ծածկոցին, որը պատմամշակութային մեծ արժեք է։ Գորգը առգրավվել է մարտի 21-ին՝ Երեւանի բնակիչ Գագիկ Սարգսյանից։ Նրա նկատմամբ քր. գործի հայցը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Այդ գորգանման ծածկոցը նրա հոր կողմից գնվել է 1985-ին եւ Սարգսյանների սեփականությունն է։ Սեփականությունը Սահմանադրությամբ եւ Քաղ. օրենսգրքով անձի բացառիկ իրավունքն է, եւ ոչ ոք չի կարող զրկել այդ իրավունքից, դատարանի վճռից բացի։ Բայց հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի կողմից հաստատված վերոհիշյալ վարչության քննիչի որոշումից երեւում է, որ ծածկոցը հանձնվել է Մայր աթոռ սբ. Էջմիածնին՝ ի տնօրինություն։ Սա օրենքի կոպիտ խախտում է։ Նյութերից երեւում է, որ իբր այդ գորգը պատկանելիս է եղել Ռուսաստանի եկեղեցիներից մեկին, բայց ո՞ր մեկին՝ հայտնի չէ, եւ իբրեւ թե այն հափշտակվել է հեղափոխության ժամանակ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում մենք լուրեր էինք ստացել այն մասին, որ իբր Հայոց Վեհափառը ցանկանում է այդ գորգը նվիրել Ալեքսեյ 2-րդին։

Մենք կարեւորություն չէինք տալիս եւ չէինք ուզում հավատալ, բայց այսօր, երբ նյութերը չտվեցին, եւ որոշակի ինֆորմացիայից ելնելով ստիպված եմ լուրջ կասկած հայտնել, որ գորգանման ծածկոցը ցանկանում են առաջիկա օրերին տանել Մոսկվա։ Եթե այդպես է, կոչ եմ անում Վեհափառին՝ ձեռնպահ մնալ նման քայլից, որովհետեւ սա համաշխարհային մասշտաբի խայտառակություն կլինի, որի մեջ կներքաշվեն Հայաստանի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ եկեղեցին։ Օրը ցերեկով թալան է տեղի ունեցել։ Մի՛ խորացրեք դատախազության եւ ՆԳ նախարարության կողմից կատարված հանցանքը։ Եթե ես սխալ եմ, իմ խորին ներողությունն եմ խնդրում Վեհափառից»։

Մ. ԵՍԱՅԱՆ

ՄՈՍԿՎԱ,

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ԱՄՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱ

garegin

Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմեկնի Մոսկվա: Օգոստոսի 18-ին՝ Մոսկվայում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու օծման նախօրեին, Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ, հայկական խաչքար է զետեղվելու նորակառուց եկեղեցու առջեւ։ Մոսկվայից Նորին Սրբությունը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում աշխարհի բոլոր կրոնների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին։ Սեպտեմբերի 1-ին, գագաթաժողովի ավարտից հետո, Վեհափառ Հայրապետը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հալե Վիտենբերգում կազմակերպված «Կիլիկիո փրկված գանձերը» ցուցահանդեսի բացմանն ու սեպտեմբերի 3-10-ը կայանալիք «Հայաստան- 2000» միջազգային գիտաժողովին։

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031