Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Օգոստոս 17,2000 00:00
harcum

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Վազգեն Մանուկյանը, իրավիճակի իր վերլուծության հիման վրա, հարյուր տոկոսով վստահ էր, որ ինքն արդեն նախագահ է։ Իրական արդյունքները նրան քաղաքական շոկի մեջ գցեցին, եւ նրա գործողությունները կարող են որեւէ տրամաբանական մեկնություն չունենալ»։

ՆԱԽՈՐԴ

hyd

Ընթերցողներից ոչ մեկը չմտաբերեց, որ ժողովրդի թշվառ վիճակը բնորոշող՝ «հարյուր հազարավոր կենսաթոշակառուների, անգործության դատապարտված կամ նվազագույն աշխատավարձով թշվառության մեջ թաղված բանվորների համար՝ խանութների անմատչելի լիությունը», արտահայտությունը պատկանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աբո Պողիկյանին, որը ելույթ է ունեցել 96-ի փետրվարի 26-ին Սան Ֆրանցիսկոյում։ Ի դեպ, ելույթը տպագրվել է 96-ի մարտի 10-ի «Առավոտ» թերթում։ Այն ժամանակ Դաշնակցությունն էր հետապնդվում իշխանության կողմից ինքնամոռաց կատաղությամբ, եւ մեր թերթն ըստ այդմ «դաշնակցականամետ» էր։ Ինչ մնում է խեղճուկրակ թոշակառուներին եւ գործազուրկ բանվորներին, ապա նրանց խնդիրները, հավանաբար, լուծվել են այն պահից, երբ ՀՅԴ-ն կանգնեց նախագահ Քոչարյանի դրոշի տակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031