Վարչապետ դարձած Անդրանիկ Մարգարյանի թափուր պատգամավորական աթոռի հավակնորդներն արդեն սկսել են իրենց հայտերը ներկայացնել մարզային հանձնաժողովին։ Հոկտեմբերի 19-ին կայանալիք ընտրություններին պատրաստվում է մասնակցել նաեւ Էդվարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) եղբայրը։ Վերջինիս մականունը հայտնի չէ։
ՀՅԴ-Ն ԿՈՂՄ Է ԲԱԶՄԱԿԱՑՈՒԹԱՁԵՎՈՒԹՅԱՆԸ
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ եւ ՀՅԴ լրատվական ծառայության պատասխանատու Գեղամ Մանուկյանի, ամեն անգամ, ՀՅԴ գերագույն ժողովից առաջ, տարբեր շրջանակների կողմից փորձ է արվում ազդել կուսակցական համաժողովների եւ տեսակետների վրա:
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում:
ՄԻ ԱՆԳԱՄ ՅԱԼԹԱՅՈՒՄ
Օգոստոսի 18-19-ը Յալթայում կհանդիպեն ԱՊՀ երկրների ղեկավարները։ ԱՊՀ ստեղծումից ի վեր սա առաջին ոչ պաշտոնական հանդիպումն է։ Նախաձեռնողը Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման է։ Ամենայն հավանականությամբ, երկկողմ հանդիպում տեղի կունենա նախագահ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ։ Այս մասին մեր հարցին նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Այս պահին նախնական պայմանավորվածություններ կան՝ երկկողմ հանդիպումների։ Նախագահ Քոչարյանը կհանդիպի Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ»։ Պարոն Գաբրիելյանն ասաց նաեւ, թե հանդիպումների տեղի եւ ժամանակի մասին առայժմ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Հայկոոպ»-ի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի երկու նստաշրջանների պատգամավոր Ռազմիկ Դանիելյանը որոշել է որոշ մանրամասներ ներկայացնել։
Կարդացեք էջ 3։