Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Օգոստոս 16,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն էր գտնում, որ ժողովրդի թշվառ վիճակի ցուցանիշ են «հարյուր հազարավոր կենսաթոշակառուների, անգործության դատապարտված կամ նվազագույն աշխատավարձով թշվառության մեջ թաղված բանվորների համար՝ խանութների անմատչելի լիությունը»։

ՆԱԽՈՐԴ

Ինչպես եւ սպասում էինք, մեր ընթերցողները կարծում են, թե հետեւյալ քննադատական նախադասությունը՝ «Հաջորդ կոնկրետ սխալներն եմ դիտում կառավարության կողմից՝ 1995թ. բյուջեի եկամտային մասում թույլ տված կոպիտ հաշվարկը եւ գազի ներմուծման դիմաց Թուրքմենստանին շուրջ 50 միլիոն դոլարի պարտքի գոյացումը», արտասանել են վերջերս ԱԺ պատգամավորներ Արշակ Սադոյանը, Դավիթ Լոքյանը կամ, ծայրահեղ դեպքում, Մանուկ Գասպարյանը։ Այնինչ դա ասվել է շատ ավելի վաղ, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ 1995 թվականի դեկտեմբերի 22-23-ին տեղի ունեցած ՀՀՇ 7-րդ համագումարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031