Մինչեւ վերջերս խորհրդարանում մեկ միասնական թիմով հանդես եկած ՀԺԿ-ՀՀԿ մեծամասնությունն այսօր նոր դաշնակիցների որոնումներ է սկսել։ Այն, ինչ այսօր եւ առաջիկայում եւս տեղի է ունենալու խորհրդարանում, պայքար է խորհրդարանական մեծամասնության տիտղոսի պահպանման համար։
Կարդացեք նաեւ էջ 3։
ՈՉ ՄԻ ՍԵՎ ԿԱՏՈՒ, ԱՅԼ ՄԻ ԱՌՎՈՎ ՀՈՍՈՂ ՋՐԵՐ
Կարդացեք նաև
Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Էլ ի՞նչ նախարար, որ կադրային հարց չի լուծում» լուրի կապակցությամբ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իր եւ վարչապետ Ա. Մարգարյանի միջեւ ոչ մի սեւ կատու չի անցել, այլ ճիշտ հակառակը՝ իրենց ջուրը մի առվով է հոսում, եւ որ նման լուրեր տարածողները նպատակ ունեն իր եւ վարչապետի միջեւ սեպ խրել։ «Բայց նրանց երազանքը երբեք չի իրականանա։ Ես եւ վարչապետը հիանալի փոխհարաբերություններ ունենք»,- եզրափակեց ասելիքը Անդրանիկ Մանուկյանը։
«ՀԱՆԳՍՏԱՑՐՈՒ ԻՆՁ, ՀԱՆԳՍՏԱՑՐՈՒ»
ԿԸՀ-ի նիստի ժամանակ, երբ հրապարակվեց, որ փաստաթղթի տակ օգոստոսի 9-ի ամսաթվով ստորագրել է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներից մեկը հարկ համարեց ճշտում մտցնել՝ «Ինչու նա Երեւանո՞ւմ է, որ ստորագրել է»։ Տեղում էլ պարզվեց, որ խոսնակը Ղրիմից վերադարձել է օգոստոսի 3-ին եւ հիմա էլ Ծաղկաձորում է հանգստացնում իր հոգնած մարմինը։
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
«Քիմռեակտիվ» ԲԲԸ-ի աշխատակից, «Սերմացուի զտման» բիզնես-ծրագրի համահեղինակ Վիտալի Հովսեփյանի մահվան պատճառները դեռեւս բացահայտված չեն։ Ծնողները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ գործը վերանայելու եւ մեղավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։