Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՈՒ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 15,2000 00:00
Arkadi Ghukasyan

Հարգարժան Արկադի Ղուկասյան,

Ես գրում եմ մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային դաշնության անունից, որը ներկայացնում է 39 անկախ Հելսինկյան կոմիտեներ եւ համագործակցող կազմակերպություններ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանից, որպեսզի արտահայտեմ մեր խոր մտահոգությունը Վահրամ Աղաջանյանի ձերբակալության առիթով։ Վերջերս ես հնարավորություն եմ ունեցել այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան՝ քննարկելու պրն Աղաջանյանի հարցը Ձեր վարչապետի եւ արտգործնախարարի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խախտել են պրն Աղաջանյանի իրավունքները եւ իրենց սեփական օրենքները այս գործընթացում։

Հիշյալ ձերբակալության եւ դատավարության շուրջ կուտակված բազմաթիվ անկանոնություններին հանդիպելիս մենք հարց ենք բարձրացնում նրա մեղադրանքի օրինականության վերաբերյալ։ Համոզված ենք, որ հարցը վերաքննվելու է Ձեր կառավարության կողմից, որպեսզի ապացուցվի, որ արդարությունը հաստատված է, իսկ Ձեր վարչակարգի կայունությունը՝ ապահովված։ Ինչպես մենք ընդգծել ենք, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում, այս դժբախտ պատահարը հարցականի տակ է դնում տեղի բնակչության ազատությունը իրենց կարծիքն արտահայտելու եւ հասարակական երկխոսությունը առանց վախի անցկացնելու խնդիրը, քանի որ հիշյալ դիրքորոշումները կարող են չհամապատասխանել իշխանությունների տեսակետներին։ Պրն նախագահ, մեզ ոգեւորել են մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական գործընթացների իրականացումը, որոնք կատարվում էին Ձեր կառավարության անդամների կողմից մեր այցելության ընթացքում։ Մենք իրոք հավատում ենք, որ այս հարցի վերանայումը կապացուցի հիշյալ խնդիրների իրականացումը կոնկրետ ձեւերով։

Շնորհակալ եմ մեր կողմից բարձրացրած խնդրի նկատմամբ Ձեր ուշադրության համար։ Նամակիս պատճենները ուղարկում եմ նաեւ Հայաստանի նախագահ Քոչարյանին, արտգործնախարար Օսկանյանին, ինչպես նաեւ պրն Աղաջանյանին։

Հարգանքներով՝

ԱԱՐՈՆ ՌՈՈՒԴՍ

ՀՄԴ գործադիր տնօրեն

«ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵ. ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ

Kharabax komite

Հանրապետության տարածքի ականազերծման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման եւ ականներից տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում այս տարվա ապրիլին Արցախում ստեղծվել էր Հակահետեւակային ականների արգելման միջազգային շարժման Լեռնային Ղարաբաղի կոմիտե։ Որպես հիմնադիրներ հանդես եկան Ժողովուրդների իրավունքների պաշտպանության եւ ազատագրության միջազգային լիգայի ԼՂ բաժանմունքը, Արցախյան պատերազմի վետերանների «Վիտա» ընկերությունը եւ ԼՂՀ ժուռնալիստների միությունը։ Միջազգային շարժման Լեռնային Ղարաբաղի կոմիտեի նախագահ Աշոտ Ադամյանի խոսքերով, Ղարաբաղի պայմաններում, որտեղ յուրաքանչյուր բնակչի հաշվով համարյա մեկ թաղված ական կա, ականազերծման հիմնախնդիրն առանձնապես հրատապ է՝ առանց դրա լուծման հնարավոր չէ հանրապետության ետպատերազմյան լիարժեք վերականգնումը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031