Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է հանդես եկել հետեւյալ քննադատությամբ. «Հաջորդ կոնկրետ սխալներն եմ դիտում կառավարության կողմից` 1995թ. բյուջեի եկամտային մասում թույլ տված կոպիտ հաշվարկը եւ գազի ներմուծման դիմաց Թուրքմենստանին շուրջ 50 միլիոն դոլարի պարտքի գոյացումը»:
ՆԱԽՈՐԴ
Մեր մշտական ընթերցող եւ գուշակող Գեւորգ Գույումջյանը ճիշտ է հիշում, որ 1998-ի գարնանը ՀՀՇ ղեկավար Վանո Սիրադեղյանն էր խոստովանել. «Բացառվում էր Դեմիրճյանին պաշտպանելը: Կազմակերպությունը գոնե երկրորդ փուլում Քոչարյանի համար աշխատեց եւ քվեարկեց նրա օգտին՝ որպես ավելի հասկանալի մի մարդու»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հետագայում, երբ «հասկանալի Քոչարյանը» միանգամայն հասկանալի պատճառով սկսեց Սիրադեղյանի եւ նրա կուսակցության քրեական եւ քարոզչական հետապնդումը, ՀՀՇ նախագահը 1998-ի գարնան իր դիրքորոշման համար խստորեն զղջաց՝ «Ղալաթ եմ արել»: