Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՉԷՍ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Օգոստոս 15,2000 00:00
exxv

Պարզվում է, որ եթե ռուսերեն ՊԱՉԷՍ հապավումը թարգմանես հայերեն, ամենեւին էլ համբուրել չի նշանակի, այլ՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողով (ՍՏՀԽՎ)։ Պարզվում է նաեւ, որ Հայաստանը հիմա նախագահող է այդ կազմակերպությունում, ինչից բխում է, որ մեր խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանն այդ Խորհրդարանական վեհաժողովում նախագահող է։ Հայաստանը կնախագահի մինչեւ 2001 թվականի հունվար՝ ավարտելով հունիսին ստանձնած իր դերը։ Իսկ նոյեմբերին Երեւանում տեղի կունենա ՍՏՀԽՎ-ի հերթական նիստը՝ 11 երկրներից ժամանելիք 130 պատգամավորի մասնակցությամբ։

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՊԱՀԱՆՋ

Hrant Bagratyan

 

«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ Արշակ Սադոյանի եւ «Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Մանրամասն՝ 3-րդ էջում:

ԷԼ Ի՞ՆՉ ՆԱԽԱՐԱՐ, ՈՐ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ

andranik margaryan

Կառավարամերձ մեր աղբյուրները հավաստիացնում են, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ աշխատակազմի ղեկավար նախարար Անդրանիկ Մանուկյանի միջեւ սեւ կատու է անցել ու, ինչպես ասում են, նրանց ջուրը մի առվով չի գնում։ Ըստ նույն աղբյուրների, տարաձայնությունների հիմնական պատճառը կադրային նշանակումներն են։ Մինչդեռ ե՛ւ Ա.Մարգարյանի, ե՛ւ Ա.Մանուկյանի բարեկամ-ծանոթների շրջանակները, բնականաբար, մեծ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031