Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2000 00:00

Ռոբերտ Քոչարյանը Երբ պրն Քոչարյանին պետք էր Հայաստանի նախագահ դառնալ, նա իսկույն հիշեց 89-ի դեկտեմբերի 1172ի որոշումը՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին: Երբ հիմա անհրաժեշտ է Սամվել Բաբայանին «տնավարի» դատել Ստեփանակերտում, պարզվեց, որ ԼՂՀ-ն կայացած անկախ պետություն է: Երկուսից մեկը. եթե Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, ուրեմն իրավական տեսակետից ճիշտ էր Քոչարյանի առաջադրումը որպես ՀՀ նախագահի թեկնածու եւ արդարացված է Սամվել Բաբայանի պահանջը՝ դատավարությունն անցկացնել Երեւանում: Եթե ԼՂՀ-ն իսկապես կայացած անկախ պետություն է, ապա անհեթեթ է միջնորդել, որ «մարտի 22-ի» դատավարությունը տեղափոխվի ԼՂՀ սահմանից դուրս, բայց այդ դեպքում նույնքան անհեթեթ էին Քոչարյանի հավակնությունները՝ Հայաստանի նախագահ դառնալու: Զավեն Գեւորգյանը Անցած շաբաթ գյուղատնտեսության նախարարը հերոսական փորձ արեց ձերբազատվելու իրեն այդ պաշտոնին առաջ քաշած ՀԺԿ-ից: Դժվար է ասել՝ կօգնի՞ նման կողմնորոշումը պրն Գեւորգյանին պահպանել բաղձալի աթոռը, թե՞, այնուամենայնիվ, նա պաշտոնանկ կարվի: Պարզապես պետք է հաշվի առնել, որ դավաճաններին չեն սիրում առաջին հերթին նրանք, ովքեր ստիպում են մարդուն դավաճանություն կատարել: Հրանտ Վարդանյանը «Ջարդեք նրանց «Ջիպերը» մետաղաձողերով, ազատեք մեր երկիրը Վանոյի մանկլավիկներից»՝ այդ տեսակի հայտարարություններ է անցած շաբաթ արել «Գրանդ Տոբակո» ձեռնարկության նախագահ, մեծահարուստ բիզնեսմեն Հրանտ Վարդանյանը: Կողմնորոշման նման վառ արտահայտությունից հետո կարելի է վստահաբար ասել, որ այդ արդյունաբերողի համար լիուլի ապահովված են բոլոր տեսակի տնտեսական արտոնությունները: Որպես փորձառու մարդ, պրն Վարդանյանը հասկացավ, որ այսօր հաջող բիզնես անելու համար անհրաժեշտ է լինել Ռոբերտի եւ Սերժի մանկլավիկը եւ ըստ այդմ անել համապատասխան քաղաքական հայտարարություններ: Կարդացեք նաեւ էջ 4: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել