Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԱԶՆԻՎ ԵՄ, ՄԵԽԱՆԻԶՄՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Օգոստոս 12,2000 00:00
Eduard Ghazaryan

Ամեն Աստծո երեկո, կրթությունից եւ գիտությունից ազատված նախարար Էդուարդ Ղազարյանը, ինչպես մեկ անգամ եւս տեղեկացրել էինք, այցելում է Շախմատի տան հարեւանությամբ գտնվող սրճարանը։ Գուցե թե այս փաստն ինքնին այնքան էական չլիներ, եթե ընթացքում չլինեին ընդունելության քննությունները, իսկ նախարարը սրճարան չգար Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանի պարտադիր ընկերակցությամբ։ Ըստ որոշ լուրերի՝ վերջինս Էդիկ Ղազարյանի՝ նախարարական պոտֆելին արժանանալու գործընթացում իր ուրույն դերն է ունեցել։ Մի զավեշտական պահ եւս. ասում են, որ այս թեժ շրջանում նախարարը 100-200-ական դոլար պարտք է անում իր բարեկամներից, որոնք ցնցված դրանից՝ ամենուր պատմում են իրենց հարազատ-նախարարի անկաշառ վարքուբարքի մասին։

ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ «ՌՈԲ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է…

bant

Նրանց հասկանալ հնարավոր է, եթե կարողանանք օգտվել մեկուսարանների «մերօրյա բացատրական բառարանից»։ Օրինակ «ռոբ» նշանակում է «կալանավորի զգեստ»։

ԲԵՆԶԻՆ ՉԿԱ՛, ՉԿԱ՛, ՉԿԱ՛

dat

Էջմիածնի առաջին ատյանի դատարան երեկ չբերվեցին «9-ի գործով» ամբաստանյալները։ Պատճառը կրկին բենզինի դեֆիցիտն էր։ Ամբաստանյալներին մնում էր հիշել մերօրյա դասական երգչի երգի հետեւյալ տողերը.

– Բենզին ունե՞ք։ Չկա՛, չկա՛, չկա՛։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031