Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 12,2000 00:00
leonid hakobyam

ՀԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Վլադիմիր Դարբինյանը չէր բացառել, որ սեպտեմբերին Լեոնիդ Հակոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին՝ գիտությամբ զբաղվելու համար։ Ի հավելումն նշենք, որ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, Լեոնիդ Հակոբյանը նշանակվելու է տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։ Սույն լուրի իսկությունը պարզելու փորձ չարեցինք՝ Լեոնիդ Հակոբյանի խորհրդական Սամվել Ամարյանի բռի վերաբերմունքին դարձյալ չարժանանալու համար։

ՍԵՐԺՆ ՈՒԺԵՂ ՉԷՐ՝ ԻՐԵՆՔ ԷԻՆ ԹՈՒՅԼ

Vardan Harutyunyan

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը հակառակվեց տարածված այն համոզմանը, թե «Սերժ Սարգսյանը կարողացավ հաղթել երկրապահներին եւ նրանց շուրջ համախմբված բոլոր ուժերին։ Իրականում ոչ թե Սերժ Սարգսյանը նրանց հաղթեց, այլ իրենք պարտվեցին, քանի որ բավականաչափ խելոք չգտնվեցին»։

Կարդացեք նաեւ էջ 3։

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ

Volodya badalyan

ԱԺ պատգամավոր, «Քիմռեակտիվներ» ձեռնարկության տնօրեն Վոլոդյա Բադալյանին իր սկզբնական կազմակերպությունը միայն նկատողություն է հայտարարել բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքին ՀԺԿ-ի դիրքորոշմանը հակառակ քվեարկելու համար։ Կուսակցական այս մեղմ պատժի պատճառն այն է եղել, որ Վոլոդյա Բադալյանը համոզել է, թե իրեն թույլատրվել է «կողմ» քվեարկել։ Թյուրիմացությունը պարզվելուց հետո, սկզբնական կազմակերպությունը որոշել է նորից անդրադառնալ նրա հարցին։ Եվ, ըստ ամենայնի, այս անգամ պատիժն այլեւս մեղմ չի լինի։

ՆԱԽ՝ ՔՈ ԾԱՌԸ, ՀԵՏՈ՝ ԱՆՏԱՌԸ

jragic

Պարտիզակ գյուղի խմելու ջրի ջրագիծը բացվելուն պես գյուղացիներից մեկը տեղում կտրել էր ընդհանուր խողովակը եւ, ջուրն անցկացնելով իր տնամերձը, ջրում էր սեփական լոբին։

Ջրագծի բացման մասին կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031