Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԻԿՆՈՑԸ ՊԱՏՌՎԵՑ. ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Օգոստոս 11,2000 00:00
dat

Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործի դատաքննությանն, անվտանգության առումով, անդրադարձել ենք բազմաթիվ անգամ։ Դահլիճը չի վերահսկվում ամբողջությամբ։ Վանդակաշարի ետեւում նախագահողին տեսանելի չէ, թե ով ինչով է զբաղված, ով ում ինչ է փոխանցում։ Չնայած՝ ուղեկցողները մանրազննին են ստուգում ներսուդուրս անողներին։ Երեկ ամբաստանյալ Լեւիկ Ավետիսյանը փորձ արեց, օրինակ, ուղեկցողներից մեկից խլել նրա ավտոմատը։ Վանդակաշարը մի պահ բաց էր, եւ կողպեքը հայտնվեց նրանց ձեռքում։ Բնականաբար, քաշքշուկ տեղի ունեցավ։ Եվ սրա հետեւանքով պատռվեց իր տեղից դահլիճ իջած դատավոր Վ. Աբրահամյանի արտահագուստը, դահլիճից հեռանալու պահին կոտրվեցին տուժողների ներկայացուցիչների ակնոցներն ու ձայնագրիչը։ Դատաքննությունն ընդհատվեց անորոշ ժամանակով։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

bac namak

«Սոցիալիստական ուժերի» եւ Մտավորականների միությունները բաց նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանին, որով հիշեցվում է, որ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 6-ը եւ 9-ը մարդկությունը նշում է դարի ամենադաժան եւ ցինիկ գործողություններից մեկի՝ ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի օրեր։ Բաց նամակում ասված է նաեւ, որ ԱՄՆ կառավարությունը թեեւ մշտապես հայտարարում է հումանիզմի եւ ժողովրդավարության իդեալներին հավատարիմ լինելու եւ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու ձգտման, պետությունների ու մարդկանց միջեւ իրավահավասար հարաբերություններ հաստատելու մասին, բայց դա ընդամենը փարիսեցիություն է, քանի դեռ այն աշխարհին չի խոստովանել, որ իր կատարածը բարբարոսություն էր։ «Քանի դեռ ապաշխարում չկա, ամերիկյան ձեւով «խաղաղության եւ ժողովրդավարության» հաստատումը կուղեկցվի խաղաղ քաղաքների ռմբակոծությամբ՝ Վիետնամում կամ Սերբիայում, դիկտատորական վարչակարգերի եւ ահաբեկչական գործողությունների աջակցությամբ, անհաճո կառավարությունների դեմ գաղտնի գործողություններով եւ քաղաքական գործիչների սպանությամբ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակում։

ՏՆՕՐԵՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

karavarutyun

Կառավարությունը, վերջապես, հաստատեց «Արմենպրես» ՊԲԸ-ի հիմնադիր լիազոր ներկայացուցիչների կազմը։ Կազմում ընդգրկված են հետեւյալ պաշտոնները. նախագահի մամուլի քարտուղար, ԱԺ աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի եւ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունների պետերը։ Հավանաբար, «Արմենպրեսի» մեկօրյա գործադուլն էր պատճառը, որ վերեւներում սկսեցին մտածել։ Մնում է «Արմենպրեսին» ունեցած պարտքերը վճարել եւ տնօրեն նշանակել։

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ԱՌԱՆՑ ՄԱՐԶՊԵՏԻ

syuniq

Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանն իր դիմումի համաձայն ազատվեց մարզպետի պաշտոնից։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031