Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՈՒԺԴԱՄՍԸ» ՉԳՈՐԾԵ՞Ց

Օգոստոս 11,2000 00:00
hovik abrahamyan

Չնայած գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը հրապարակավ դեմ արտահայտվեց ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» դաշինքին ու մանավանդ դրա հականախագահական ուղղվածությանը՝ այնուամենայնիվ, նրա մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Նշվում է անգամ նրան հնարավոր փոխարինողի անունը, որ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՈՔ

dat

– Գալով աշխատավայր, տեսել եմ ՆԳ պահակային ծառայության 120 զավթիչների։ Այդ ժամանակվա ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի կարգադրությամբ զավթել են իմ սեփականությունը հանդիսացող գործարանը եւ ինձ արգելել են մտնել գործարան,- երեկ Էջմիածնի դատարանում ասաց «9-ի գործով» մեղադրյալ, «Բազալտի» տնօրեն Համլետ Ասրյանը։

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԼԱՎ ՉԻ ԱՊՐՈՒՄ

Andranik margaryan

Մի քանի ամիս առաջ, երբ Անդրանիկ Մանուկյանը ոչ թե նախարար, այլ ԱԺ պատգամավոր էր, մամուլում հայտարարել էր, որ, եթե ընդամենը երեք ամիս նախարարները կաշառք չվերցնեն եւ պետության փողերը չգրպանեն՝ ժողովուրդը կսկսի լավ ապրել։ Օրերս լրանալու է նոր կառավարության ձեւավորման եւ պարոն Մանուկյանի նախարարի պաշտոնում նշանակման 3-րդ ամիսը, բայց ժողովուրդն առաջվա նման վատ է ապրում։ Հետաքրքիր է, սա կարո՞ղ է վկայել այն մասին, որ նոր նախարարները առաջվա պես շարունակում են կաշառք վերցնել կամ գրպանել պետության փողերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031