Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՍԱԳՈՐԾԵՆՔ ԿՈՄԿՈՒՍԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Օգոստոս 11,2000 00:00
Vladimir Darbinyan

Կոմկուսի առաջիկա պլենումն, ըստ կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի, տեղի կունենա ոչ շատ ուշ. առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Չի բացառվում, որ պլենումում անվստահություն հայտնվի կոմկուսի ղեկավարի հանդեպ։

Մանրամասները՝ էջ 2։

ԵՏ ՆԱՅԻՐ ԶԱՅՐԱՑԱԾ

Filaret Berikyan

ԱԺՄ վարչության անցած շաբաթ կայացած նիստի վերաբերյալ լուր էր տարածվել, թե բանավեճերն այնքան սուր էին եղել, որ Ֆիլարետ Բերիկյանը հեռացել էր՝ դուռը շրխկացնելով։ «Խիստ չափազանցված է»,- այս առնչությամբ «Առավոտին» ասաց պրն Բերիկյանը եւ այդ լուրը նաեւ անվանեց «տարրական սադրանք»։

Ֆիլարետ Բերիկյանի հետ հարցազրույցը՝ 3-րդ էջում։

ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՏԱՏԱՆՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԾԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Tatul Manaseryan

«Առավոտը» դիմեց պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին՝ պարզելու, թե ճի՞շտ են այն լուրերը, որ իրեն արտաքսել են ՀՅԴ-ից Դեմիս Ռուսոսի համերգները կազմակերպելու համար։ «Դրա հետ կապ չունի,- պատասխանեց պրն Մանասերյանը։- Սա արդեն մեկ տարուց ավելի տեւող ներքին խնդիրների արդյունք է։ Ես կուսակցությանն օգնել էի ձեւավորել տնտեսական բաժին՝ ՀՅԴ ղեկավարության խնդրանքով։ Բայց քանի որ տնտեսական հարցերը հետո հակասության մեջ մտան քաղաքականության եւ անընդհատ փոփոխվող քայլերի հետ՝ ես գերադասեցի զերծ մնալ քաղաքական ցուցումներից»։

ԿՐՈՄՎԵԼԸ՝ ԾԱՂԿԱԲՈ՞ՒՅԾ

Kromvel Grigoryan

Այն հարցին, թե ո՞ւր է իր շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, նրա պաշտպանյալ Հ. Ասրյանն ասաց. – «Բրաբիոնում» է աշխատում իմ պաշտպանը։ Որ գնացել ծաղկաբույծ է դարձել, դա հաստատ է։ Նկատի ուներ Ծաղիկ Ռուբոյի հետ վերջին նախաիրավական կապերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031