Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Առայսօր, համենայն դեպս, ինձ համար պարզ չէ, թե ինչ քաղաքականություն է վարվում։ Հաշվի չեմ առնում մեր քաղաքական երկնակամարի նոր «աստղերի» հայտարարությունները, թե նախորդ իշխանությունները պարտվողական քաղաքականություն էին տանում։ Դրանք ածականներ են։ Իսկ ո՞րն է հաղթանակային քաղաքականությունը՝ մեզ դեռ ոչ ոք չի բացատրել»։
ՆԱԽՈՐԴ
«Կայունությունը մեզ համար արժեք չէ եւ չպետք է լինի»,- այսպես 1996-ի փետրվարի 6-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարել էր Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։ Թերեւս, այժմ ասվածին լիովին հակադիր նրա գործունեությունն էր պատճառը, որ որեւէ մեկը ճիշտ չգուշակեց հեղինակին։