Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉՀԵՏԵՎԵԼՈՎ ՍԱԴՈՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Օգոստոս 10,2000 00:00
Arshak Sadoyan

«Առավոտը» դիմեց ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանին, խնդրելով մեկնաբանել բաշխիչ ցանցերի մասնավորեցման առիթով կուսակցությունում ծագած տարաձայնությունների վերաբերյալ Արշակ Սադոյանի գնահատականները։ Հետեւեց այս պատասխանը. «Համարում եմ, որ ես չպետք է անմիջապես արձագանքեմ։ Քանի որ եթե գնանք նույն ուղղությամբ, որով գնում է պրն Սադոյանը՝ բացարձակ սեփական սկզբունքներից ելնելով ներկայացնելով հարցը եւ հաշվի չառնելով կուսակցական պատկանելությունը՝ ապա շատ մեծ պառակտում կմտցնենք ԱԺՄ-ի մեջ»։

ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱ

dat

Երեկ Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը շարունակում է հացադուլը։ Հացադուլը սկսվել է հուլիսի 27-ից։ Չնայած Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի պետը հավաստիացրել էր, թե հացադուլավոր չկա։ Ա. Հարությունյանը «վատառողջ լինելու» հայտարարությունն անելուց հետո հեռացվեց դատական նիստերի դահլիճից։

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ

davitashen

Դավիթաշեն համայնքի բնակիչներն այս ամառ հնարավորություն ստացան ոռոգման ջրով լվանալ իրենց գորգերն ու կարպետները: Եթե նույնպիսի արագությամբ իշխանությունները (ավելի ճիշտ՝ ԱրմենՏելը) դավիթաշենցիներին վերջապես ապահովեն հեռախոսով, ապա այս համայնքի բնակիչները, բան ու գործ թողած, կսկսեն շնորհակալական նամակներ գրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031