Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Օգոստոս 10,2000 00:00
Vahe Gabrielyan

«Առավոտը» դիմել էր նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին հետեւյալ հարցով. արդյոք ուժը կորցրա՞ծ է ՀՀ Սահմանադրության մեջ ընդգրկված՝ 1989-ին Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, որը վկայակոչվում էր 1998-ին, երբ հարկավոր էր հիմնավորել, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացի է։ Մինչդեռ այժմ ԼՂՀ դատախազությունը շեշտում է, թե «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է»։ Վահե Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը կարող եք ստանալ, եթե վերընթերցեք 1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջադրելու իրավական հնարավորության վերաբերյալ փաստաթղթերը»։

ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ

Nairi hunanyan

Հունիսի սկզբին Նաիրի Հունանյանը մի դիմում էր ուղղել Հայաստանի բարձրաստիճաններին, որտեղ նշել էր, թե միշտ պատրաստ է եղել հրաժարվել իր այն ցուցմունքներից, որոնք վերաբերել են իրենց ետեւում գտնվող ուժերի կամ անձանց առկայությանը։ Սակայն վստահ է եղել, որ այդ հրաժարումից հետո «խոշտանգումներն» ավելի մեծ թափ կստանան։ Ուստի, այդ քայլին դիմել է միայն այնժամ, երբ զգացել է, որ հնարավոր է։

Մանրամասն՝ էջ 3։

ԴՈԴԻ ԳԱԳՈՆ ԵՂԵԼ Է «ԿՈՐԵԱՅԻ ՁՈՐՈՒՄ»

Carukyan

Արայիկ Մխիթարյանի սպանության գործով տուժողներ Բ. Խաչատրյանն ու Է. Բաբայանը իրենց նախաքննական ցուցմունքներում (չէին ներկայացել դատարան) բազմիցս շեշտել էին, որ դեպքի օրը «Կորեայի ձոր» է իջել Դոդի Գագոն։ Նա եղել է Աբովյան քաղաքի, ապա՝ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցներում։ Հետաքրքիր է, որ այս գործով վկա էր ճանաչվել անգամ պատշգամբից իր քրոջ ամուսնուն հետեւող մի տիկին, իսկ ահա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031