Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 09,2000 00:00

ԱԱ փոխնախարար Գրիշա Հարությունյանը Երեւանի Ուլնեցու փողոցում 30 հազար դոլարով մի տուն է գնել, որն էլ քանդել է եւ տեղում նորն է կառուցում։ Ինքը՝ պրն Հարությունյանը, հերքեց այս լուրն՝ ասելով, որ այդ տունը ոչ թե ինքը, այլ իր խնամին է կառուցում։ Ինքն էլ, որպես շինարար, եղել է տեղում եւ կառուցողներին մի քանի շինարարական խորհուրդներ է տվել։ Հետաքրքիր է, եթե ունեցվածքի հայտարարագրման մասին օրենք ունենանք, քանի՞ մեծ ու միջին, փոքր եւ ավելի փոքր պաշտոնյայի սեփական անունով սեփական ունեցվածք կարձանագրվի։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Stepan Demirchyan

ՀԺԿ վարչության նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հանդիպեց ԱՄՆ ազգային դեմոկրատիայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կուսակցության տեղական կառույցների ակտիվի ուսուցում կազմակերպել։

ՅՈ՞ ԵՐԹԱՍ

dat

Մինչ նշանավոր ճանապարհորդ Յու. Սենկեւիչը նկարահանում է նույնքան նշանավոր ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը (վերջինիս հայցի քննության ժամանակ) գնացել է ս/թ հուլիսի 24-ից դատավոր Ն. Գալստյանին բացարկ հայտնելն ընդունել-չընդունելուն («Գալակտիկա» ՓԲԸ 49 աշխատակիցների կողմից արված)։ Բացարկի հարցը պետք է ճշտվեր 3 օրվա ընթացքում։ Սակայն մարզերում քաղ. դատ. օր.-ի պահանջը հաշվի չի առնվում հետեւյալ պատճառաբանությամբ. որոշում կայացնող դատավորները հողամասերում են, բերքահավաքի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031