Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է»

Օգոստոս 09,2000 00:00
trucik

Երեւանում տարածվել է «Կգա հատուցման օրը» վերնագրված երկու էջանոց մի թռուցիկ, որը ստորագրված է «Հոկտեմբերի 27-ի վրիժառուներ»։ Այս թռուցիկում նշված է. «Ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ի գործն, ըստ էության, չի բացահայտվելու, եւ մենք մեր լռությամբ դառնալու ենք այդ ստոր դավադրության մասնակիցը»։ Ծախված լինելու մեջ մեղադրվում են «Միասնության» եւ ԵԿՄ-ի գործիչները, զինդատախազն ու զոհվածների հարազատները։ Թռուցիկի անանուն հեղինակները նշում են, թե բոլորը գիտեն՝ ովքեր են հոկտեմբերի 27-ի պատվիրատուները եւ իրենք նշում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Մարգարյանի անունները. «Ով՝ ով, բայց մենք՝ Վազգենի իսկական ընկերներս, չենք հանդուրժելու ու մեկ առ մեկ շանսատակ ենք անելու բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կապված են նրա սպանության հետ»։

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

Artashes Gexamyan

Վերլուծաբանների դիտարկումներով, ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» դաշինքին կարող են հարել նաեւ, այսպես կոչված, ռեւանշիստական ուժերը։ Այս հեռանկարի վերաբերյալ «Առավոտի» հարցին Արտաշես Գեղամյանը հարցով պատասխանեց. «Ռեւանշիստական ուժեր ասելով ՀՀՇ-ի՞ն նկատի ունեն։ Ի՞նչ եք կարծում, ՀՀՇ-ի ամենասերտ դաշնակիցը արդյոք Հանրապետական կուսակցությո՞ւնը չէր։ Անգամ իսկ ներկայիս կառավարությունում հիմնական լծակները գտնվում են կա՛մ նախկին ՀՀՇ-ականների, կա՛մ ՀՀՇ-ից սերված կուսակցությունների ներկայացուցիչների ձեռքում՝ ընդհուպ մինչեւ վարչապետը։ Եթե մտավախությունն այն է, որ մենք համագործակցելու ենք ներկայիս վարչապետի հետ՝ հանգստացնեմ, ո՛չ։ Դժվարանում եմ ասել, թե արդյոք ՀԺԿ-ն կհամագործակցի՞»։

Արտաշես Գեղամյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։

ՀՀԿ-Ն ԼՎԱՆՈ՞ՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ

Galust Sahakyan

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե «Միասնություն» դաշինքում կամ խմբակցության մեջ «որեւէ տեղաշարժ լինի՝ դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ժողովրդական կուսակցության վրա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031