Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Հանրապետության» 115 պատգամավորից այսօր 50-ն են մնացել… Ինձ համար ուղղակի տարօրինակ է, եթե այդ մարդիկ առնետներ էին՝ ինչպե՞ս էր «Հանրապետություն» միավորմանը եւ ՀՀՇ-ին հաջողվել այդքան առնետներ ներգրավել»։
ՆԱԽՈՐԴ
«Ճիշտն ասած, ես ինքս ժամանակին կողմ էի, որ ավանդական կուսակցությունները Հայաստանում չհաստատվեն։ Մեր ազգային ստրատեգիայի տեսակետից՝ ես ավելի ճիշտ էի համարում, որ Հայաստանում ստեղծվեն համապատասխան կուսակցություններ, բայց չկրկնեն դրանց»,- 1995-ի հուլիսին այս տեսակետը հայտնել էր Դավիթ Վարդանյանը։ Ըստ այդմ, բոլոր հարցերում չէ, որ ԱԺՄ-ի գործիչները տարակարծություններ ունեին այն կուսակցության հետ, որից անջատվել էին։