Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Ճիշտն ասած, ես ինքս ժամանակին կողմ էի, որ ավանդական կուսակցությունները Հայաստանում չհաստատվեն։ Մեր ազգային ստրատեգիայի տեսակետից՝ ես ավելի ճիշտ էի համարում, որ Հայաստանում ստեղծվեն համապատասխան կուսակցություններ, բայց չկրկնեն դրանց»։
ՆԱԽՈՐԴ
Հետո էլ ասում են, թե մտավորականությունը ձայն չի հանում։ Ահա թե 1998-ին ինչպես էր իր ձայնը բարձրացրել հօգուտ հետապնդումների Ռուբեն Հախվերդյանը. «Մեր քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասաց, որ քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն։ Ես համաձայն եմ դրա հետ ու չնայած դեմ եմ ծայրահեղություններին, սակայն, կարծում եմ, պետք է տնտեսական ու քրեական հետապնդումներ լինեն, որովհետեւ եթե մեր ժողովուրդը նույնիսկ կռահի, թե շատ-շատ մարդիկ անպատիժ են մնալու, շատ հնարավոր է, որ «երկրորդ երես» ահավոր հիասթափություն ապրի»։ Դասականներին իրենց կենդանության օրոք չգնահատելու հետեւանք է, որ այս «մեղեդին» ոչ ոք ճիշտ չգուշակեց։