Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ, ՈՐ…

Օգոստոս 05,2000 00:00
Arshak Sadoyan

Հանրահայտ «պոլի փետ լինի՝ միայն ՀՀՇ-ից լինի» արտահայտությունը տարիներ առաջ զանգվածային էր դարձրել Արշակ Սադոյանը։ Վերջինս «Առավոտի» թղթակցին պատմեց, որ այդ միտքը, ճիշտ է, հայտնել էր Վանո Սիրադեղյանը, բայց ինքն է դա կրկնել արդեն հանրահավաքում։

ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿՄՆԱ՞ ԳԼԽԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ԹԵ՞…

Vova Gasparyan

Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանն իր ամառային արձակուրդն անց է կացնում Սեւանում։ Մինչ նա անխռով լող է տալիս լճում, Երեւանում լուրեր են տարածվել, որ արձակուրդից հետո նա այլեւս իր պաշտոնում չի մնա. կա՛մ հրաժարական կտա, կա՛մ կազատեն։

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻՑ

bac namak

Վարչապետ Անդրանիկին ուղղված բաց նամակում Զորավար Անդրանիկը գրել է. «Եթե բոլորդ երկրից փախչելու էիք, ինձ ինչո՞ւ տեղահան արեցիք ու բերեցիք Հայաստան»։

«ԻՄ ԲԱՐԵԿԱՄ» ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Ruzan mInasyan

Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանը սահմանել էր «Իմ բարեկամ» մրցանակը։ Մրցանակն ինքը, հացի խմորից պատրաստված ձեռքեր են, որոնք պահում են երկրագունդը եւ նրա վրա նստած թռչունը (հավանաբար՝ աղավնի է)։ Այս մրցանակին Նուբարաշենի կալանավորներն արժանացրել են նաեւ «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանին։ Ռուզանի համար մրցանակն անակնկալ էր, թեեւ ոչ պատահական. այն ստանալուց մեկ օր առաջ նա տասնյակ գրքեր էր ուղարկել մեկուսարան՝ կալանավորներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031