Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼԿՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ

Օգոստոս 04,2000 00:00
leonid hakobyam

Խորհրդականի անհասկանալի պաշտոն ունեցողին մատնանշեց քաղաքաշինության եւ համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանի քարտուղարուհին, երբ ասացինք, որ ցանկանում ենք ճշտել մի հարց: Նախարար Դավիթ Վարդանյանն ԱԺ-ում պնդում էր, թե կառավարությունը միասնական է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդրում: Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանն էլ առարկում էր, թե Լեոնիդ Հակոբյանը ոչ մի դեպքում կողմ եղած չի լինի։ Ցանկանում էինք ճշտել, թե այս պնդումներից ո՞ր մեկն է համապատասխանում իսկությանը եւ ի՞նչ դիրքորոշում ունի փաստացի փոխվարչապետը։ Այս հարցերը դեռ մինչեւ վերջ չլսելով՝ Լեոնիդ Հակոբյանի խորհրդական Սամվել Ամարյանն արդեն փորձում էր կտրուկ պատասխանել, թե՝ «Նա այստեղ կուսակցական գործիչ չէ՛», հետո՝ «Եկեք չսրենք եզրերը»։ Երբ մեր թղթակիցն, այնուամենայնիվ, պնդեց, որ հարցը փոխանցվի նախարարին, խորհրդականը նետեց. «Կարծում եմ՝ մենք արդյունքի չենք հասնի»։ Հաջորդ օրը պատասխան ստանալու մեր փորձերին Սամվել Ամարյանն այսպես արձագանքեց. «Ես ձեզ ասելիք չունեմ»։

Փորձեցինք ճշտել, թե արդյոք սա Լեոնիդ Հակոբյանի՞ պատասխանն է մեր հարցին. «Ի՞նչ է, դատախազության քննի՞չ եք, հարցաքննում եք,- հակադրվեց Ամարյանը։- Նա պարտավոր չէ իր կարծիքը հայտնել»։ Երբ մատնանշվեց մամուլի մասին օրենքը, ըստ որի պաշտոնյան պարտավոր է պատասխանել լրագրողի հարցերին, սույն արարածն արդեն անցավ բոլոր սահմանները՝ հայտարարելով. «Ես ձեզ հարցնո՞ւմ եմ, թե վաղն ում հետ եք ուզում պառկել»։ Ի՞նչը կարող էր խորհրդականին մղել նման լկտիության։ Թերեւս դիրքորոշումը եւ դիրքերը շփոթելը ու գուցե մտատեսիլները, թե իր խորհուրդներին կարոտ նախարարն ինչպես է ինտիմ հարաբերությունների մեջ մտնում բաշխիչ ցանցերից յուրաքանչյուրի հետ։ Կամ էլ, ասենք, սեփականաշնորհված որ օբյեկտի հետ պառկելուց որքան հաճույք կամ ցավ է զգացել անձամբ ինքը։ Արդյոք սրա՞ համար է պարոն Հակոբյանը նման խորհրդական պահում։

«ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031