Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Մեր քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասաց, որ քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն։ Ես համաձայն եմ դրա հետ ու չնայած դեմ եմ ծայրահեղություններին, սակայն, կարծում եմ, պետք է տնտեսական ու քրեական հետապնդումներ լինեն, որովհետեւ եթե մեր ժողովուրդը նույնիսկ կռահի, թե շատ-շատ մարդիկ անպատիժ են մնալու, շատ հնարավոր է, որ «երկրորդ երես» ահավոր հիասթափություն ապրի»։
ՆԱԽՈՐԴ
Որեւէ մեկը ճիշտ չգուշակեց, որ «Մամուլը ծախվելուց բացի այլ պարտավորություն էլ ունի պետության եւ ժողովրդի առաջ՝ մտածել ապագայի մասին եւ ոչ թե գրել միայն վատի մասին ու քննադատել» միտքը 1996-ին արտահայտել էր ՀՀՇ վարչության նախագահ Տեր-Հուսիկ Լազարյանը։ Իշխանությունից ընդդիմություն դառնալուց հետո, կարծում ենք, նրան այժմ անգամ քիչ է թվում այն քննադատությունը, որ հրապարակվում է մամուլում։ Եվ եթե հանկարծ դարձյալ իշխանավոր դառնա՝ էլի կթվա, թե միայն վատն է գրվում։ Ի դեպ, այս մոտեցումը շատերին է հատուկ։