Արշակ Սադոյանին խիստ զայրացրել է Հայաստանի ազգային հեռուստատեսության պահվածքը, որը նա «իշխանածառայող» անվանեց։ Սադոյանը նաեւ համարում էր, որ չնայած պետական միջոցների տրամադրմանը՝ ՀԱՀ-ը «երրորդական ու չորրորդական է՝ համեմատած նույնիսկ մասնավոր հեռուստատեսությունների հետ»։
ՏՈՒՐԻՍՏԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Կառավարությունը «Զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի մասին» որոշում է կայացրել։ Մեր հարցին, թե վանքերից բացի ուրիշ ի՞նչ ենք պատրաստվում ցուցադրել զբոսաշրջիկներին, արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Դրանք հայեցակարգում հատուկ նշված են, դա առաջին հերթին մշակութային տուրիզմն է եւ առողջարանային, ձմեռային սպորտաձեւերի տուրիզմը, ոչ տրադիցիոն ձեւի տուրիզմը. սկսած հետիոտն տուրիզմից, վերջացրած ալպինիզմով»։ Գումարներն ակնկալվում են ներդրումներից ստանալ։ Մեր կողմից առաջարկում ենք ապագա զբոսաշրջիկներին ցույց տալ նաեւ գիշերային Երեւանի սեւ-մութ բոմժանոցները, մի շարք պաշտոնյաների շքեղ առանձնատները, ծննդատների չգրված գնացուցակները եւ այլն, օրինակ՝ սեւազգեստ մայրերի եւ ոստիկանների բախումը։
Կարդացեք նաև
ԴԱՐՁՅԱԼ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ
Արդարադատության նախարարության տանիքը հրդեհի ճարակ դարձավ այս հուլիսի 7-ին։ Ստեղծվեց խումբ՝ պարզելու հրդեհի պատճառները։ Հրդեհի պատճառների հարցով փորձագետները դեռ զբաղվում են։ Երեկ ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ վնասի չափը ճշտվել է։ Այն կազմել է 30 մլն դրամ (60 հազար դոլարին համարժեք)։