Արշակ Սադոյանը համարում էր, թե բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը որոշ ԱԺՄ-ականների «կողմ» քվեարկելը նաեւ ապատեղեկատվության հետեւանք է։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող են նրանք ապատեղեկացված լինել այս գործընթացի մասին, երբ Դավիթ Վարդանյանն, ամենայն հավանականությամբ, կստորագրի վաճառքի պայմանագիրը որպես կառավարության ներկայացուցիչ, իսկ Սեյրան Ավագյանը մասնավորեցման մրցույթի կառավարական հանձնաժողովի անդամ է, մի՞թե նրանք որեւէ տեղեկություն չեն հաղորդում։ «Ցավոք սրտի, հաճախ ես եմ նրանց տեղեկություններ հաղորդում»,- պատասխանեց պրն Սադոյանը, մասնավորապես նշելով, թե այդ հանձնաժողովն ընդհանուր խոսակցությունների շղարշի ներքո որոշակի բարձրաստիճանների ցանկացածն անելու հնարավորություն է միայն։
Կարդացեք էջ 3։
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԿԱՆԱՆՑ ԱՊԱՍՏԱՆ
Կարդացեք նաև
Սոցապ նախարարությունում վաղուց էին պաշտոնավարում Վազգեն Մանուկյանի կինը, Գագիկ Հարությունյանի քույրը եւ այլն։ Շուտով նրանց դարձյալ կմիանա սոցապ նախկին նախարար Նարինե Բալայանը, որն այս անգամ կգլխավորի նախարարության ենթակայության տակ գտնվող ինստիտուտներից մեկը։ Իսկ Ջեմմա Անանյանը կսկսի խորհուրդներ տալ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին, ինչպես առաջ խորհուրդներ էր տալիս Դավիթ Զադոյանին։
ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿ
Լիտվան որոշել է բացել ՊԱԿ-ի իր արխիվները։ Սա ակնհայտորեն Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է։ Դրա փոխարեն Հայաստանը չի պատրաստվում այդ բանն անել։
Ավելի մանրամասն 2-րդ էջում։
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՍ
«Դավիթ Վարդանյանը որոշակի ձեւով սառեցրել է իր գործունեությունը ԱԺՄ վարչությունում եւ կուսակցական գծի համար ինքը հիմա որեւիցե լուրջ պատասխանատվություն չի կրում»,- երեկ հայտնեց Արշակ Սադոյանը։