Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆԸ ԵՎ ՄԻԱԿԸ

Օգոստոս 03,2000 00:00
Nairi Hunanyan

Օրերս «Առավոտում» հրապարակվել էր հոկտեմբերի 27-ի գործի մանրամասներին իրազեկ մի անձի վկայություն, ըստ որի «անհիմն» էր նաեւ Նաիրի Բադալյանի այն պնդումը, թե իրեն ձերբակալելուց շատ հետո էր Նաիրի Հունանյանն իր դեմ ցուցմունք տվել։ Նաիրի Բադալյանն այժմ եւս մեկ անգամ պնդեց, թե ավելի շուտ ցուցմունքներ չեն տրվել՝ իրեն ձերբակալել էին նոյեմբերի 1-ին, իսկ իր դեմ Նաիրի Հունանյանի «առաջին եւ միակ ցուցմունքը եղել է հունվարի 8-ին, որից հետո հրաժարվել է»։

ՍՊԱՍՈՒՄ-2

jur

Մեր թերթն անդրադարձել է Թալինի շրջանի Պարտիզակ գյուղի ջրի խնդիրներին։ Վարչապետի աշխատակազմն արձագանքել էր հրապարակմանը, տեղում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել եւ, ըստ նախնական պայմանավորվածության, օգոստոսի 2-ին Պարտիզակը պետք է ջուր ունենար։ Պարտիզակն առայժմ ջուր չունի։ Կառավարությունը հիմա էլ խոստանում է, որ ջուրը կլինի օգոստոսի 11-ին։

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

edik bagdasaryan

Ստեղծվեց «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպության նախագահ ընտրվեց հեռուստալրագրող, «Versus» ստուդիայի տնօրեն Էդիկ Բաղդասարյանը։ Կազմակերպությունը նպատակ ունի նպաստել հետաքննական լրագրության զարգացմանը, պաշտպանել լրագրողների իրավունքները, աջակցել լրագրողներին՝ իրավաբանական եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալու։ Կազմակերպության անդամ կարող են դառնալ ՀՀ եւ օտարերկրացի այն լրագրողները, ովքեր զբաղվում են հետաքննական լրագրությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031