Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Օգոստոս 03,2000 00:00
zang

ՆԳՆ-ն ավարտել է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ Նաիրի Բադալյանի հայտարարությունների ստուգման նպատակով վարվող ծառայողական հետաքննությունը։ Սակայն ՆԳՆ անձնակազմի գծով տեսչության պետ Ռուդիկ Հովակիմյանն «Առավոտի» թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ արդյունքները նախ պիտի ներկայացվեն նախարարին ու քննարկվեն. «Նոր կարող ենք դրանց մասին խոսել»։ Մեր հարցին, թե արդյոք այդ հետաքննությունը նաեւ հետեւանքներ կունենա որոշ մարդկանց պատասխանատվության ենթարկելու առումով, պրն Հովակիմյանը պատասխանեց՝ «Անպայմա՛ն»։

Եվ չբացառեց, որ հետաքննության արդյունքները կարող են փոխանցվել հանրապետական դատախազություն։

Կարդացեք՝ էջ 3։

ԴԵՄԻՐՃՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ

dat

«Առավոտի» հարցին, թե արդյոք Դեմիրճյանի ընտանիքն է՞լ է պայմանագիր կնքել փաստաբանի հետ, որ տուժողի իրավահաջորդի իրենց շահերը պիտի ներկայացնի դատարանում, ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը պատասխանեց, որ առայժմ որեւէ մեկի հետ պայմանագիր կնքված չէ, ուղղակի իրավաբանական խորհրդատվություններն իրականացնում են Վլադիմիր Նազարյանն ու Աշոտ Սարգսյանը։ Հենց վերջինս էլ, որը ոչ միայն ԿԸՀ-ում «Միասնության» ներկայացուցիչն է, այլ ՀՀ փաստաբանների միության անդամ, ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների, դատարանում կներկայացնի Դեմիրճյանների շահերը։

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՑՅԱԼՈՎ

Vahram Aghajanyan

«Ես այլընտրանքային լրատվություն էի Ստեփանակերտից տալիս»,- երեկ «Առավոտին» ասաց լրագրող Վահրամ Աղաջանյանը։ – Ինչո՞ւ անցյալով։ Չե՞ս զբաղվում լրագրողական աշխատանքով։ – Առայժմ ոչ։ Ես զգուշանում եմ որեւէ հոդված տպագրելուց։ Ես չգիտեմ ո՞նց տպագրեմ, ի՞նչ թեմայի շուրջ գրեմ, ո՞նց գրեմ։ Ես հիմա, իրոք, խիստ զգուշանում եմ։ Մանավանդ, երբ գոյություն ունի ստվերային գրաքննություն։

Կարդացեք էջ 5:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031