Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԻՍԿՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ

Օգոստոս 02,2000 00:00
dat

Բլեյանի դատավարությունը փակուղի մտցրած դատավոր Իսկուհի Վարդանյանը երեկ հիվանդության անվան տակ կրկին հետաձգեց դատավարությունը։ Մեր աղբյուրները նշում են, որ բացի ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումից (Բլեյանի խափանման միջոցը փոխելու մասին), վճռաբեկ դատարանի նախագահի կողմից եւս նրան խորհուրդ է տրվել առաջնորդվել օրենքով։ Թերեւս, տիկին Վարդանյանը սպասում է անձամբ ՀՀ նախագահի «խորհրդին», որ օրենքով առաջնորդվի։

Ընդ որում, Աշոտ Բլեյանին ճաղերի ետեւում պահելն այնքան կարեւոր է թվում Իսկուհի Վարդանյանին, որ նա շարունակում է կալանքի տակ պահել նաեւ երկու 60-ամյա կանանց, որոնց մեղքը դատարանում նույնպես չի ապացուցվում, բայց նրանց հարազատները, դատարանի առաջարկով, որոշակի գումար են մուծել պետբյուջե՝ որպես խափանման միջոցը փոխելու նախապայման։ Դատավորը ոչ միայն առանց էական պատճառաբանության հետաձգում է դատական նիստերը, այլեւ երկու կանանց միջնորդությունների քննարկումը՝ խախտելով քրեադատավարական օրենսգիրքը։

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՏՎԱԾ Է

dat

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ն. Գալստյանի նկատմամբ բացարկ հայտնեցին «Գալակտիկա» ՓԲԸ աշխատակիցները (արդեն թվով 49 մարդ), որոնք պատասխանող կողմ են ճանաչված։ Արդեն 7-րդ օրն է, ինչ պատասխանող կողմը պահանջում է որոշումը, ուզում է իմանալ բացարկի ճակատագիրը։ Սակայն… նույնիսկ դատավորը ոչնչով օգնել չի կարողանում։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031