Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔՆԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԶԻ

Օգոստոս 02,2000 00:00
txur

Աջափնյակի համայնքի ՀԺԿ տարածքային կազմակերպության անդամ Կարեն Սարգսյանը ներկայացել է ՀԺԿ գրասենյակ եւ հանձնել կուսակցական տոմսը՝ այսպես բողոքելով Արմեն Հակոբյանին կուսակցությունից հեռացնելու դեմ։ Ըստ որոշ աղբյուրների, նույն կազմակերպությունից հեռացման դիմումներ են ներկայացրել եւս մի քանի ՀԺԿ անդամներ։ «Այս լուրերը որքանո՞վ են հավաստի» հարցին կուսակցության գրասենյակից աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում եւ իրականում կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել միայն Կարեն Սարգսյանը, որը ժամանակին օդաչու է աշխատել Արմեն Հակոբյանի հետ։

ԻՆԵՐՑԻԱ

Պարզվում է, որ երկրապահները դեռ դժգոհություններ ունեն Հայաստանի ազգային հեռուստատեսությունից։ Խորհրդարանական վերջին քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանն, ասենք, ազդարարեց, թե ՀԱՀ-ը շարունակաբար արհամարհում է խորհրդարանը, իրենք էլ հանդուրժում են։

ԱՆՈ՛ՒՇ ԼԻՆԻ

kenac

Տավուշի մարզ այցելության ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընթրիքի ժամանակ Զավեն Գրիգորյանի հետ երկար խորհրդակցելուց հետո (հստակ չեմ կարող ասել, թե ինչի մասին), անմիջապես ոտքի կանգնեց եւ խմեց լրագրողների կենացը՝ նրանց մաղթելով ստեղծագործական հաջողություններ, ապա հիշեցրեց, որ օբյեկտիվ լինենք եւ ժողովրդի մասին լավը գրենք։ Դրանից հետո անսպառ եղան կառավարության անդամների կողմից՝ լրագրողներին ուղղված բարեմաղթանքներն ու կենացները։

Այցելության մանրամասները՝ 4-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031