Երեկ գիշերը Դիլիջանում հանկարծամահ եղավ Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը: Անատոլի Վլադիմիրովիչը մարմնավորում էր ռուս սպայի լավագույն գծերը՝ արժանապատվությունը, ազնվությունը, նվիրվածությունը գործին: Իր կյանքի վերջին տասնամյակը գեներալ Զինեւիչը նվիրել էր Հայոց բանակի կայացմանն ու ամրապնդմանը: Հայաստանը նրա համար երկրորդ հայրենիքն էր դարձել, եւ բոլոր հայաստանցիները՝ բանակային թե քաղաքացիական, նրան հիշելու են ջերմությամբ եւ երախտագիտությամբ: «Առավոտն» իր ցավակցությունն է հայտնում գեներալի բոլոր հարազատներին եւ ընկերներին:
ՈՉ ԹԵ ՄԻՆՉ ԱՅԴ, ԱՅԼ ՀԵՏՈ
Հոկտեմբերի 27-ին ԱԺ նախագահի առանձնասենյակում եղած անձանցից տեղեկացանք, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանն այնտեղ եկել էր Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Ուստի, թերեւս, այդ օրվա խառնաշփոթի բնական հետեւանքն է երեկվա «Առավոտում» հեռուստալրագրող Ռուզան Խաչատրյանի այն հիշատակումը, ըստ որի, Ալեքսան Հարությունյանը Դեմիրճյանի աշխատասենյակում եղել էր մինչեւ նախագահի ժամանումը։
Կարդացեք նաև
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
ԱԺ-ի դահլիճի բեմական հատվածը քանդված է։ Խորհրդարանի դահլիճում ամռան ընթացքում վերանորոգման աշխատանքներ կընթանան։ Վերանորոգման հետեւանքով կփակվեն հոկտեմբերի 27-ի հետքերը։
Մանրամասն՝ 3-րդ էջում։