Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՃՆՇԵՔ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

Օգոստոս 01,2000 00:00
dat

Նրանք կարող են ձեզ էլ պետք գալ

Քանի որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել, նրա ծառայություններից օգտվող Ռուբեն Գեւորգյանը մի պահ, մինչեւ պարզել է, որ նա կարող է շարունակել աշխատանքը, դիմել է մեկ այլ փաստաբանի՝ Ռուբեն Սահակյանի օգնությանը։

Հիշեցնենք, որ երբ այս փաստաբանն իրականացնում էր Ալեքսան Հարությունյանի պաշտպանությունը՝ ի շարս այլ երկրապահների, Ռուբեն Գեւորգյանն էլ էր նրա վրա ճնշում գործադրել։ «Ես չեմ էլ հիշում,- մեր հիշեցմանն ի պատասխան ասաց պրն Գեւորգյանը։- Նրան դիմել եմ պարզապես որպես լավ փաստաբանի»։

ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏ

dataxazutyun

Հակառակ հայաստանյան լրատվամիջոցների հաղորդումների, ըստ որոնց երեկ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի վերաբերյալ գործը պիտի փոխանցվեր դատարան, ԼՂՀ դատախազությունից «Ազատություն» ռ/կ-ին հայտնել են, որ այն դեռեւս չի ուղարկվել եւ «պարզ չի, երբ է ուղարկվելու։ Մեղադրական եզրակացության վրա ենք աշխատում»։

Ի դեպ, հայաստանցի եւս երկու փաստաբանների՝ Մերի Թադեւոսյանին ու Գոհար Աբրահամյանին թույլատրվել է իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը։

ԿԱՆԱՅՔ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ

kanayq

Պատգամավոր չորս կանանցից երկուսը՝ Հերմինե Նաղդալյանը եւ Ալվարդ Պետրոսյանը, կողմ են քվեարկել ԲՑ-երի սեփականաշնորհմանը, Էմմա Խուդաբաշյանը՝ դեմ, իսկ Հրանուշ Հակոբյանը առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելիս չի քվեարկել, երկրորդից արդեն բացակայել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031