Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈԲՉԱԿԸ ՍՊԱՆՎԵ՞Լ ԷՐ

Օգոստոս 01,2000 00:00
Anatoly Sobchak

Մայիսի սկզբին քրեական գործ էր հարուցվել «Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի մահվան կապակցությամբ: Դա արվեց Սոբչակի դիահերձման արդյունքում: ԱՊՆ172ը հաղորդում է, որ ըստ հայտնի լրագրող Անդրեյ Կարաուլովի, Կալինինգրադի դատախազությունը պաշտոնական հայցով դիմել է Պետերբուրգ՝ բոլոր բժշկական փաստաթղթերը տրամադրելու պահանջով:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԸ Ե՞ՎՍ 2 ԱՄԻՍ ՀԵՏՈ

Sim

Երեկ լրացավ Սամվել Բաբայանի քրոջ՝ Անուշ Բաբայանի նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը՝ բնակարանն ազատելու վերաբերյալ։ ՍԻՄ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախումբն այս առնչությամբ հաղորդել է, թե այդ որոշման կատարումը երկու ամսով հետաձգվել է։

«ՕՐԵՆՔԸ ՈՒԺԵՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է՝ ԹՈՒՅԼԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»

Bant

ՆԳ բաժինների աշխատակիցները հաճախ ոչ պրոֆեսիոնալ եւ ինչ-ինչ նպատակներ հետապնդող վարքագծի պատճառով քրեական գործեր են հարուցում նասկու, մեկ հավի կամ նման մանր-մունր գողություն կատարած մարդկանց դեմ՝ նրանց ամիսներով կամ տարիներով մեկուսարաններ եւ բանտեր ուղարկելով (հասկանալի է, դատարանների որոշմամբ)։ Նման մի «հանցագործություն» օրերս քննվել է Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում։

Մանրամասները՝ էջ 3։

«ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼ»

Vardan Ayvazyan

«Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ հեռացվել է արդյո՞ք խմբից պատգամավոր Վրեժ Շահգելդյանը, խմբի ղեկավար Վարդան Այվազյանը պատասխանել է. «Քննարկման փուլում է»։ Հեռացվածների մասին ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031