Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ … ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ՀՀԿ-ԻՑ ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին հեռացնել կուսակցության շարքերից։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այս որոշման դրդապատճառներն այսպես ներկայացրեց. «Կուսակցական կարգապահությունը խախտելու եւ կուսակցության քաղաքական գծում անընդհատ աղավաղումներ մտցնելու կապակցությամբ»։ Կարդացեք՝ էջ 3: … ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ՀԺԿ-ԻՑ ՀԺԿ տարածքային կազմակերպությունների պահանջով՝ ՀԺԿ-ն խստագույնս դատապարտել է վարչության քարտուղարներ Արմեն Խաչատրյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի պահվածքը, որոնք չմասնակցեցին ժողովրդի համար կարեւորագույն՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրինագծի քննարկմանը։ Այդ մասին «Առավոտին» հայտնեց ՀԺԿ լրատվության պատասխանատուն, հավելելով, որ Աջափնյակի ՀԺԿ տարածքային կազմակերպությունը երեկ շարքերից հեռացրել է Արմեն Հակոբյանին, որը չէր կատարել այս օրինագծին «դեմ» քվեարկելու վերաբերյալ կուսակցության որոշումը։ Վլադիմիր Բադալյանի հարցը, որը նույնպես «կողմ» էր քվեարկել, կքննարկվի առաջիկա օրերին։ Քննարկվելու է նաեւ Դավիթ Հովհաննեսի վարքագիծը, որը, ճիշտ է, կուսակցության անդամ չէ, բայց պատգամավոր է ընտրվել ՀԺԿ-ի ցուցակով։ … ՎՐԵԺ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ՝ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԻՑ» Օրերս «Կայունություն» խումբը դարձյալ քննարկել է իր ղեկավար Վարդան Այվազյանին այդ պաշտոնից ազատելու հարցը։ 13 ներկաներից 12-ը «կողմ» են քվեարկել, որ նա շարունակի ղեկավարել խումբը։ «Դեմ» է եղել միայն Վրեժ Շահգելդյանը («Սկյուռ» Վրեժը)։ Ի վերջո, որոշվել է նրան հեռացնել խմբից, քանի որ միասին չեն կարողանում աշխատել։ Ըստ որոշ լուրերի, հաջորդը Հովհաննես Հովհաննիսյանն է։ ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ Սեպտեմբերին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լորդ Ռոբերթսոնը։ Նրա այցը նախապատրաստելու նպատակով երկու օր է, Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Փիթեր Քլայբերը։ Պարոն Ռոբերթսոնը պատրաստվում է համոզել եւ վստահեցնել մեզ, որ ՆԱՏՕ-ն ունի «կատարելապես անկողմնակալ մոտեցում։ Այն բանից հետո, երբ նախագահ Ալիեւն ու Քոչարյանը համաձայնության կգան, ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի աջակցել եւ վստահություն ստեղծել տարածաշրջանում»։ Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել