ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Որպես սկզբունք, Քոչարյանին սատարող ուժերը չպետք է կուրծք ծեծեն, թե մեր արածների համար նա պիտի վարձահատույց լինի, ճնշումներ գործադրեն կառավարության մեջ մաս ունենալու համար։ Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է խուսափեն տարվող քաղաքականության համար պատասխանատվությունից»։ ՆԱԽՈՐԴ Ասյա Պողոսյանը ճիշտ գուշակեց, որ 1998-ին Հրանտ Բագրատյանն էր խոստովանել. «Ես էլ քիչ տականքների չէ, որ գործի եմ նշանակել, բայց գիտեի, որ կառուցվածքային բարեփոխումներ եմ անում»։ «Առավոտի» «Վարկած» խորագրի հեղինակն այդ ժամանակ սույն միտքը վերնագրել էր «Բարեփոխիչ տականքներ» եւ մեկնաբանել. «Կառուցվածքային բարեփոխումները հաջողությամբ են ընթանում բացառապես տականքների շնորհիվ եւ նրանց մասնակցությամբ։ Եվ եթե նրանց փոխարեն Բագրատյանը կարգին մարդկանց գործի նշանակեր՝ բարեփոխումները կձախողվեին»։