Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 27,2000 00:00

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ ասված է, թե հարկ է «Պետության ղեկավարի հրաժարականը, որն ի վիճակի չէ բացահայտել հոկտեմբերի 27-ի դեպքը»։ ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ արդեն հարկ է համարվում. «Տղամարդավարի (՞) կամովին հրաժարվել այն գործից, որ չեք կարողանում կատարել, այն է՝ երկիր կառավարել, ժողովուրդ պահել, պետությանդ մեջ կարգուկանոն հաստատել»։ Կարդացեք էջ 3։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉՈՎ Երեկ, առավոտյան ժամը 11.00-ին Անգլիայի երկու պալատների ներկայացուցիչներն իրենց դիմումը հանձնեցին վարչապետ Թոնի Բլերին: Խորհրդարանականները կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները՝ որպես ցեղասպանություն: Դիմումը ստորագրել են 57 պատգամավորներ, ինչպես նաեւ Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց թվում են արվեստի եւ գիտության հանրաճանաչ գործիչներ: Միջոցառման կազմակերպիչն է բրիտանա-հայկական բազմակուսակցական խումբը, որի նախագահն է Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը: ՄՇԱԿՈՒՄՆԵՐ «Առավոտը» ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին հարց ուղղեց, թե արդյոք խորհրդարանի ղեկավարությանը հայտնի՞ են այն փաստերը, որոնց մասին վկայում էր Աղասի Արշակյանը, որ բոլոր ուժային կառույցները լծվել էին «պատգամավոր մշակելու գործին»։ «Կարծում եմ, բաշխիչ ցանցերի մասնավորեցման հարցի այս քննարկումից ակնհայտ դարձավ, թե ով՝ ում է փորձում մշակել,- պատասխանեց պրն Թորոսյանը։- Մարդիկ կանգ չէին առնում ստի, կեղծիքի, զրպարտության եւ սպառնալիքների առաջ։ Ամեն միջոց հարմար էին գտնում՝ հարցը տապալելու փորձերի համար»։ Կարդացեք էջ 3։ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի «ինքնասպանությունը» ներկայիս իշխանությունների կողմից մանրակրկիտ եւ լավ մշակված ծրագիր էր՝ քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Այսօր, առավել քան երբեւէ, դա ակնհայտ է Վահան Հարությունյանի դատավարության համատեքստում։ Կարդացեք էջ 2:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել