ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Ես էլ քիչ տականքների չէ, որ գործի եմ նշանակել, բայց գիտեի, որ կառուցվածքային բարեփոխումներ եմ անում»։ ՆԱԽՈՐԴ «Միավորման վերջին նիստերից մեկում ես ասացի, որ լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Բաբկեն Արարքցյանը լինեին մեր կուսակցության պատվավոր նախագահը, եւ մենք պատրաստ կլինեինք նույն պաշտոններում նրանց առաջադրել եւ այսօր էլ պատրաստ ենք։ Բայց ՀՀՇ-ն ստանձնել է միջնորդի դեր եւ շատ վատ է կատարում այն»,- այս միտքն 1996-ին արտահայտել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը շեղվել է Աշոտ Նավասարդյանի նախանշած ուղուց. ներկայիս հանրապետականներին լիուլի բավարարում է Անդրանիկ Մարգարյանը։