Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2000 00:00

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ Հոկտեմբերի 27-ի գործի մանրամասներին իրազեկ անձանցից մեկն «անհիմն» անվանեց Մուշեղ Մովսիսյանի եւ Նաիրի Բադալյանի հայտարարությունների այն պնդումները, թե իրենց ձերբակալություններից հետո է Նաիրի Հունանյանն իրենց դեմ ցուցմունք տվել։ Ի դեպ, ԱԺ պատգամավորը տարբեր շրջանակներում համոզմունք է արտահայտել, որ իրեն իրականում ձերբակալել են Մոսոյի (Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մովսես Գեղանգուլյանի) պատճառով, որը պատմել էր, թե Մուշեղ Մովսիսյանը «Պապլավոկում» ինչպես էր արտահայտվել վարչապետի հասցեին։ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԹԱԼԱՆ Էներգետիկ թալանի հարցերում մասնագիտացած պատգամավոր Մանուկ Գասպարյանը երեկ չարաշահումների վերաբերյալ նոր փաստ մատնանշեց։ Նա ԱԺ ամբիոնից ի լուր դատախազության ազդարարեց, թե բաշխիչ ցանցերից օրական 100 մլն դրամ է թալանվում։ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՔՆԱԿՈՉ ԽՈՍԱՓՈՂՆԵՐԸ Առաջին ատյանի դատավորներից մեկը համոզված կարծիք հայտնեց. «Իսկուհի Վարդանյանը վաղուց փոխած կլիներ Աշոտ Բլեյանի խափանման միջոցը եւ գործն էլ ուղարկած կլիներ հետքննության, եթե այդքան հաճախ չխորհրդակցեր տարբեր մարդկանց հետ»։ Տիկին Վարդանյանին վերջերս հաճախ են տեսնում Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի առանձնասենյակից դուրս գալիս։ Իսկ ՀՀ նախագահի կարծիքը՝ «տեղ հասցնողի» դերը ստանձնել է ոչ թե արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այլ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Երեւանի ներկայիս դատախազ Արամ Թամազյանը, որոնց ձեռքով էլ սարքվել է այդքան սխալաշատ քրեական գործը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել