Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2000 00:00

ԱՐԱ ՄԵԶՆԻՑ ԼԱՎ ԱԺ-ի երեկվա ելույթներից ծնված հետեւություններից մեկն է, որ Արշակ Սադոյանն ԱԺՄ-ում փոքրամասնություն է։ Ե՛վ Ֆիլարետ Բերիկյանը, ե՛ւ Դավիթ Վարդանյանը հստակ արտահայտվեցին հօգուտ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման։ Վերջինս այս առիթով անգամ կոմունիստների այն մարտահրավերին, թե թող մերոնք լավ կառավարեն էներգահամակարգը, հակադարձեց. «Դո՛ւք եկեք, լավ կառավարեք։ Չե՞ք կարողանում գալ, ուրեմն եկեք սենց չանենք, որ մնա այնքան, մինչեւ 150 մլն դոլարի պարտքը հասնի 300-450-ի։ Շուտ եկեք՝ շուտ կառավարեք։ Չե՞ք կարողանում գալ։ Ուրեմն պետք է թողեք նրանց՝ ովքեր ինչպես կարողանում, կառավարում են»։ Կարդացեք էջ 3։ ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ԳՈՎՈՒՄ Է ՎԱՆՈՅԻՆ «Բոլորդ գիտեք իմ ամենամեծ ատելությունը Վանոյի նկատմամբ։ Բայց նրա քաղաքապետ եղած ժամանակ կոնկրետ էն թաղամասում, որտեղ ես եմ ապրում՝ ավելի լավ էր ջրամատակարարումը։ Իտալացիների՜ն հանձնել են կառավարման, բա չե՞ն կառավարի»,- ԱԺ ամբիոնից ասաց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը։ Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանյան իշխանությունները պնդում են, թե ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում Մեղրին խնդրո առարկա չէ։ Բայց, չգիտես ինչու, այս թեման շարունակում են շոշափել արտասահմանյան լրատվամիջոցները։ Այն, որ մի օր Մեղրին դառնալու է բանակցության առարկա՝ հուշում է նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Կարդացեք նաեւ էջ 3։ «2×2=4» «Ինչո՞ւ որպես ընդդիմություն չեք պայքարում նրա դեմ, ինչ առաջարկում են եւ մտադիր են անել այսօրվա իշխանությունները»։ Մեր այս հարցին, որը վերաբերում էր բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման խնդրին, «21-րդ դար» կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եթե իշխանությունն ասում է 2×2=4, մենք ասենք, որ սխա՞լ է»։ Մանրամասն՝ 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել