ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս միտքը. «Միավորման վերջին նիստերից մեկում ես ասացի, որ լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Բաբկեն Արարքցյանը լինեին մեր կուսակցության պատվավոր նախագահը, եւ մենք պատրաստ կլինեինք նույն պաշտոններում նրանց առաջադրել եւ այսօր էլ պատրաստ ենք։ Բայց ՀՀՇ-ն ստանձնել է միջնորդի դեր եւ շատ վատ է կատարում այն»։ ՆԱԽՈՐԴ «Արհեստավարժության հռչակված սկզբունքից միշտ էլ հիմնականում միջակություններն են օգտվում, որոնք ոչ մի բանի համար հետո պատասխան չեն տալիս։ Տեսեք, որ անցած տարիների նախարարներից գրեթե ոչ մեկը պաշտոնաթողությունից հետո Հայաստանում չի ապրում։ Եվ ոչ ոք նրանց չի ճանաչում՝ ովքե՞ր էին, եկան ի՞նչ արեցին ու հերթով հեռացան։ Էկոնոմիկայի, առողջապահության, առեւտրի նախարարներ են եղել, որոնց անուններն այժմ չեք էլ հիշի։ Բայց եթե քաղաքական գործիչներ լինեին՝ կերեւար, որ այսինչն այս կուսակցությունից եկավ այս բնագավառը կործանեց-գնաց»,- որ այս մտքերը 1998-ի ապրիլին արտահայտել էր Վանո Սիրադեղյանը՝ ճիշտ գուշակեց Գեւորգ Գույումջյանը։ Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է հաղթում մեր վիկտորինայում։ Շնորհավորում ենք։