ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Արհեստավարժության հռչակված սկզբունքից միշտ էլ հիմնականում միջակություններն են օգտվում, որոնք ոչ մի բանի համար հետո պատասխան չեն տալիս։ Տեսեք, որ անցած տարիների նախարարներից գրեթե ոչ մեկը պաշտոնաթողությունից հետո Հայաստանում չի ապրում։ Եվ ոչ ոք նրանց չի ճանաչում՝ ովքե՞ր էին, եկան ի՞նչ արեցին ու հերթով հեռացան։ Էկոնոմիկայի, առողջապահության, առեւտրի նախարարներ են եղել, որոնց անուններն այժմ չեք էլ հիշի։ Բայց եթե քաղաքական գործիչներ լինեին՝ կերեւար, որ այսինչն այս կուսակցությունից եկավ այս բնագավառը կործանեց-գնաց»։ ՆԱԽՈՐԴ «1992 թ. կուսակցության ղեկավար մարմնի անդամները բարձր աշխատավարձ էին ստանում քաղաքական պատասխանատվության նվազագույն աստիճանով։ Այսպիսով, նրանք խուսափում էին պետական համագործակցության առաջարկներից, որովհետեւ բոլորովին հարմար չէր ցածր աշխատավարձով եւ մեծագույն պատասխանատվությամբ գործադիր որեւէ պաշտոն ստանձնել։ Տվյալ գործոնից բացի՝ իրենց վճռորոշ դերը կատարեցին տարբեր երկրների հատուկ ծառայությունները, գործակալական ցանցը» այս ամենը 1995-ի նոյեմբերին բացահայտել էր նախկին դաշնակցական Մեխակ Գաբրիելյանը։ Տարեթիվը եւ կուսակցությունը գուշակողներ եղան, բայց հեղինակին՝ ոչ, քանզի մեր ընթերցողները ենթադրում էին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Դավիթ Շահնազարյանն են ՀՅԴ միակ քննադատները։