ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը եւ ո՞ր կուսակցությանն են դրանք վերաբերում. «1992 թ. կուսակցության ղեկավար մարմնի անդամները բարձր աշխատավարձ էին ստանում քաղաքական պատասխանատվության նվազագույն աստիճանով։ Այսպիսով, նրանք խուսափում էին պետական համագործակցության առաջարկներից, որովհետեւ բոլորովին հարմար չէր ցածր աշխատավարձով եւ մեծագույն պատասխանատվությամբ գործադիր որեւէ պաշտոն ստանձնել։ Տվյալ գործոնից բացի՝ իրենց վճռորոշ դերը կատարեցին տարբեր երկրների հատուկ ծառայությունները, գործակալական ցանցը»։ ՆԱԽՈՐԴ Շահեն Գասպարյանը ճիշտ գուշակեց, որ 1998-ին ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն էր ասել. «Ո՛չ, եզը մենք չենք։ Եզը Ռոբերտ Քոչարյանն էր եւ նրա շտաբում աշխատող մարդիկ, բայց այդ պոզին նստած մեծ ճանճերից էինք մենք։ Կամ՝ եզը քշողներից մեկը»: Եվ նա էլ շահեց «Առավոտի» դրամական մրցանակը: