Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 20,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է հիշեցրել. «Կա ասացվածք՝ «Եզը վար է անում արտում, բայց նրա պոզերին նստած ճանճերը, որոնք շատ- շատ են լինում, կարծում են, թե իրենք են վար անում»։ «Եզը ո՞վ է, դո՞ւք եք»,- հարցրել էր լրագրողը եւ այդ գործիչն ինքնաքննադատաբար պատասխանել էր. «Ո՛չ, եզը մենք չենք։ Եզը Ռոբերտ Քոչարյանն էր եւ նրա շտաբում աշխատող մարդիկ, բայց այդ պոզին նստած մեծ ճանճերից էինք մենք։ Կամ՝ եզը քշողներից մեկը»։ ՆԱԽՈՐԴ «Տեսեք՝ թերթերում ինչպիսի փաստեր եւ նյութեր են հրապարակվում, բայց ոչ ոք չի մտածում դրանք հերքելու կամ հրաժարական տալու մասին։ Այսինքն, Սեյրան Ավագյանի դիպուկ բնութագրմամբ, գործում է «Ուժս պատում է, լավ եմ անում» սկզբունքը։ Հասարակական կարծիքը մեզանում բացակայում է, եւ նվազում են քաղաքակիրթ պետություն ստեղծելու մեր հնարավորությունները» այսպես էր բնորոշել իրավիճակը դեռ 1995-ի դեկտեմբերին Դավիթ Վարդանյանը։ Փորձեք գնահատել, թե 5 տարի անց այս առումով որեւէ բան փոխվե՞լ է, ուստի այսօր որքա՞ն են քաղաքակիրթ պետություն ստեղծելու մեր հնարավորությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել