Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 20,2000 00:00

ՍՊՈՐՏ-ՊՐՈԳՆՈԶ Բուհական ընդունելության քննությունների ավարտից հետո սկսվելու է ակադեմիկոսների ընդունելություն: Ըստ էության, ապագա նորաթուխ ակադեմիկոսների անուններն արդեն հայտնի են: Օրինակ, գյուղատնտեսության բնագավառում ակադեմիկոս կդառնան գյուղատնտեսության փոխնախարար Խաչատրյանը եւ շրջկոմի նախկին քարտուղար, այժմ Հիդրոպոնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Մայրապետյանը: Մնացածը մասնակցելու են «ժողովրդավարության» շղարշ ստեղծելու համար: Նույնը՝ մնացած մասնագիտություններով: ՓԱԿ ՈԼՈՐՏՆԵՐ՝ «ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ» Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը մրցույթ է հայտարարում քաղաքացիական հասարակարգի, իրավունքի եւ լրատվամիջոցների համակարգողի թափուր տեղի համար: Ի թիվս այլ պահանջների, որոնք հայտարարության մեջ ներկայացվում են դիմորդին, նշվում է «կոնֆիդենցիալ ոլորտներ ղեկավարելու (կազմակերպելու) ունակությունը»՝ ability to handle cօnfidential issues: Մնում է միայն կռահել, թե ինչի համար է պետք նման «փակ» ունակություն «բաց հասարակության» համար: ԻՐԵՆՑ ՇԱ՞Տ ՊԵՏՔՆ Ա Արմավիրի մարզի թվով մոտ 17 գյուղ արդեն քանի օր է զրկված է ոռոգման ջրից։ Բերքի այս շրջանում, այն էլ նման թեժ շոգի պայմաններում, այգիները, ծառ ու բույս առանց ջրի չորանում են։ Այսօր գյուղացու ապրուստի միակ միջոցը իր հողամասի բերքն է, որի մասին հաճախ մոռանում են մեր պետական այրերը։ Խնդիրը նրանում է, որ գյուղացիները հիմնականում վճարել են ջրի վարձերը, բայց գյուղապետերի եւ համայնքապետերի ու մարզի ոռոգման ջուր մատակարարող համապատասխան կառույցի ղեկավարության վեճերի, հաշիվների պատճառով տուժում է խեղճ ու կրակ գյուղացին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել