Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 19,2000 00:00

«ՌՈՒԲՈ-ՌՈՒԲԻԿ» ՇԱՐՔԻՑ Ըստ Ռուբեն Գեւորգյանին (Ծաղիկ Ռուբո) մոտ կանգնած աղբյուրների, նրա դեմ քրեաքաղաքական հետապնդումները, կարելի է ասել, անբարոյական ձեւ են ընդունել՝ ձերբակալելով նրա եղբոր՝ ազգային հերոս Սամվել Գեւորգյանի, որդուն։ Նա, ի դեպ, ՀՀ նախագահից ժամանակին անձամբ էր ստացել զոհված հոր շքանշանը։ (Բայց դա նախագահական ընտրությունների օրերին էր)։ Ըստ նույն աղբյուրի, մեղադրանքը, որ առաջադրվել է հերոսի որդուն, շինծու է։ Առաջին առերեսման ժամանակ տուժողը հրաժարվել էր՝ նշելով, որ չի ճանաչում մեղադրվողին, իսկ հետագայում ցուցմունք էր տվել նրա դեմ։ Երկու օր առաջ ՆԳ կամովին հանձնված 2 քաղաքացիների մասին տեղեկատվությունն էլ ՆԳՆ-ից ստանալը պարզապես որակվեց «նախաքննության գաղտնիք է», չենք ասիի։ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը երեկ մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, նաեւ իր՝ պաշտպանյալի «դժգոհությանը» քրգործի նյութերին «դանդաղ» ծանոթանալու հետ կապված, ասաց, որ «դրանք հերյուրանքներ են, որոնք նպատակ են հետապնդում կոնֆլիկտային եւ անվստահության իրավիճակ սկսել իմ եւ Սամվելի միջեւ»։ Պաշտպանն ասաց, որ օրական 10-12 ժամ իրենք աշխատում են «գործի նյութերին ծանոթանալու վրա» եւ մնացել է 3 հատոր «կարդալու»։ Ինչ վերաբերում է, թե «միտումնավոր ձգձգում է», Ժ. Շաքարյանը հարցնում է. «Ո՞րն է ձգձգմանս նպատակը. ամնիստիա՞ պիտի լինի» եւ, որ շարունակելու է գործի նյութերին ծանոթանալ այնպես, ինչպես ինքն ու իր պաշտպանյալը նպատակահարմար են գտնում։ Տեղեկացնենք, որ Ժ. Շաքարյանը դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին իր նկատմամբ «օրենքից դուրս սահմանափակումներ ստեղծելու», ժամկետի համար։ Մեր այն հարցին էլ, թե, ի վերջո, թույլատրվե՞ց Սամվել Բաբայանի կնոջը՝ Իրինային տեսակցել ամուսնու հետ, պաշտպանը տեղեկացրեց, որ տեսակցությունը վերջապես կայացել է… Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել