ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Տեսեք՝ թերթերում ինչպիսի փաստեր եւ նյութեր են հրապարակվում, բայց ոչ ոք չի մտածում դրանք հերքելու կամ հրաժարական տալու մասին։ Այսինքն, Սեյրան Ավագյանի դիպուկ բնութագրմամբ, գործում է «Ուժս պատում է, լավ եմ անում» սկզբունքը։ Հասարակական կարծիքը մեզանում բացակայում է, եւ նվազում են քաղաքակիրթ պետություն ստեղծելու մեր հնարավորությունները»։ ՆԱԽՈՐԴ Անցած 4 օրը բավական չեղան, որ բազմաթիվ պատասխանողներից գոնե մեկը ճիշտ նշեր, թե ՔԴՄ առաջնորդ Ազատ Արշակյանն էր 1996-ին խոստովանել. «Մեր աշխատանքը, ներդրումը պետք է համարժեք արձագանք ստանա։ Պարզաբանեմ. Սահմանադրությունն ընդունվեց՝ փառք, բայց ի՞նչ ունեցանք մենք՝ մեր կազմակերպությունը, ընդամենը 10 տոննա թո՞ւղթ… Յուրաքանչյուր ջանացող պետք է ստանա արժանին, որովհետեւ կողքիններն ակնհայտորեն ստացան։ Ինչ-որ մեկը դառնում է մարզպետ այդ իսկ Սահմանադրությամբ, իսկ երբ քեզ ասում են, թե քո ստանալիքը Սահմանադրությունն է, մինչդեռ իրենը՝ նաեւ մարզպետությունը, ապա դժվարությամբ ես հասկանում»։