Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 19,2000 00:00

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, ՀԱՀ փոխտնօրեն Հարություն Հարությունյանը սկսել է արդեն մեղադրել… զոհվածների հարազատներին։ Այսպես, նրանց հայտարարության առնչությամբ Հարություն Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Կամ զոհվածների հարազատներն իրենք հետապնդում են քաղաքական նպատակներ կամ ուղղակի նրանք էլ թյուրիմացության մեջ են։ Գագիկ Ջհանգիրյանը հիմա, հերթական անգամ, ցայտնոտի մեջ է գցել զոհվածների հարազատներին»։ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՌԵԿՏՈՐ Հայաստանում բացվեց ֆրանսիական համալսարան։ Ըստ ամենայնի, համալսարանի ռեկտորի պաշտոնը կվարի ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐ Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Բելառուսի վարչապետ Վ. Երմոշինի հրավերով մեկնեց Մինսկ։ Վարչապետը կլինի Մինսկի տրակտորների գործարանում, եւ չի բացառվում, որ վերադառնալով, Աղասի Արշակյանի պես սկսի գովերգել բելառուսական տրակտորները։ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ՍՊԱՍԵ՞ՆՔ ԿԸՀ-ն որոշեց Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում վերաքվեարկությունն անցկացնել հուլիսի 30-ին։ Եթե ՍԴ-ն Կիմ Բալայանի բողոքը լսի, իսկ դատախազությունը հարուցված գործին ընթացք տա, ապա չի բացառվում, որ գործը չի հասնի մինչեւ հուլիսի 30։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել