Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2000 00:00

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհվածների հարազատներ Ռիմա Դեմիրճյանը, Գրետա Սարգսյանը, Անահիտ Բախշյանը, Արծվիկ Միրոյանը, Լարիսա Պետրոսյանը, Սիլվա Աբրահամյանը, Արմինե Արմենակյանը եւ Արշալույս Քոթանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որն ավարտվում է հետեւյալ կոչով. «Ստեղծված իրավիճակում մենք դիմում ենք ժողովրդին՝ կոչ անելով տեր կանգնել իրեն իսկ պատկանող պետական իշխանությանը եւ արժանի գնահատական տալ այդ իշխանությունն ի շահ իրենց գործադրած անձանց հանցագործ խարդավանքներին»: Հայտարարությունը կարդացեք 31724172րդ էջերում։ ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ Հայաստանում էր ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերրերո-Վալդները, որի անձնական ներկայացուցիչը կոչ էր արել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին՝ ազատ արձակել վերջին 4 ադրբեջանական ռազմագերիներին։ Պրն Ղուկասյանն ականջալուր էր եղել կոչին եւ ազատ արձակել ռազմագերիներին։ Այսօր նրանք կտեղափոխվեն Բաքու։ Երեկ երեկոյան Հայաստանից Բաքու է մեկնել նաեւ տիկին Ֆերրերո-Վալդները։ ԹԵ ՉԷ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ» «ԳՈՐԾ ՏՎՈՂ» ՉԷՐ ԱԺ «Կայունություն» խմբի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որ հյուրընկալվել էր ազգային ռադիոյին, ըստ էության, չի հերքել, թե խմբում քննարկվում է Վարդան Այվազյանի՝ «Կայունության» նախագահ մնալ-չմնալու հարցը։ Լավատեղյակ աղբյուրները պնդում են, թե դրան նպաստել է նաեւ այն, որ Վ.Այվազյանը հակառակ խմբում ձեռքբերված համաձայնությանը, Ռուբեն Հայրապետյանի դեմ «գործ է տվել»։ ՈՒՄԻՑ ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ Այս տարվա բյուջեով գրադարանների ֆոնդերը համալրելու նպատակով հատկացված է ընդամենը… 0 լումա։ Ըստ ԳԱԱ գրադարանի տնօրեն Անրի Ներսիսյանի՝ անգամ 1947թ.՝ հետպատերազմյան ծանր շրջանում, գրադարաններն ամեն տարի մի քանի տասնյակ հազար գիրք էին ստանում։ Պրն Ներսիսյանը, հավանաբար, ծանոթ չէ մեր կառավարության շատ անդամների մտավոր ունակություններին եւ կարդացած գրքերի խիստ սահմանափակ քանակին։ Հակառակ դեպքում՝ նա գոնե բազմանշանակ կլռեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել